ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Կանայք խաղաղություն և անվտանգություն օրակարգի հանրայնացում

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն Տավուշի և Գեղարքունիքի մարզերում իրականացնում է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի հանրայնացման բարձրացում՝ միջոլորտային գործընկերության և համայնքային ներգրավվածության ծրագրի միջոցով։ Ծրագրի հիմնական նպատակը նպաստում է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի հանրայնացմանը նաև մարզային մակարդակում։

Ծրագրի շրջանակում Իջևան և Վարդենիս խոշորացված համայնքներում իրականացվել են կարիքների վերհանում ֆոկուս խմբային քննարկումների միջոցով՝ համայնքներում ստեղծված իրավիճակի չափ գնահատելու, փոփոխությունները և տեղահանված համայնքների, կանանց/աղջիկների կարիքները/փորձերը և շահերը բացահայտելու համար, ովքեր անմիջականորեն տուժել են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտից։

Իսկ նոյեմբերի 24-ից մեկնարկեցին 3-օրյա միջոլորտային դասընթացները Տավուշի և Գեղարքունիքի մարզերի ՏԻՄ, ՔՀԿ և մամուլի ներկայացուցիչների համար՝ գենդերային բռնության դեմ պայքարի, անվտանգության խնդիրների լուծման, ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի և Գործողությունների ազգային ծրագրի (ԳԱԾ) վերաբերյալ. կդառնան պիլոտային համայնքներ, որոնք կիրականացնեն ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի հիման վրա մշակված ԳԱԾ-ի տեղայնացումը՝ իրենց համայնքների մակարդակով։

Եռօրյա հանդիպումը սկսվեց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի ողջույնով, ով իր խոսքում կարևորեց մարդու իրավունքների պաշտպանության, հակամարտությունների կարգավորման, խաղաղության հաստատման, բռնությունների կանխարգելման հարցերում ՏԻՄ, ՔՀԿ և ԶԼՄ ներկայացուցիչների համատեղ աշխատանքի կարևորությունն ու անհրաժեշտությունը։ 

Մասնակիցները բարձր գնահատեցին հնարավորությունը՝ իրենց համայնքներն ընդգրկելու և առաջիններից մեկը դառնալու ՀՀ-ում, որ ԳԱԾ-ի տեղայնացման փորձը կունենան և նման վերապատրաստվեն «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» օրակարգը կտարածվեն և կհանրայնացվեն իրենց համայքներում. խմբերի ստեղծումը, հանրային լսումները, տեղեկատվական նյութերի ստեղծումը և այլն։