ՄԱԿ-ի 1325 բանաձևի տեղական գործողությունների ծրագրերի համատեղ իրականացում Վարդենիսում և Իջևանում

 «ՄԱԿ-ի 1325 բանաձևի տեղական գործողությունների ծրագրերի համատեղ իրականացում Վարդենիսում և Իջևանում» ծրագիրն իրականացվում է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում՝ Վարդենիս և Իջևան խոշորացված համայնքներում։ Ծրագրի տևողությունը 7 ամիս է և ֆինանսավորվում՝ Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամ»-ի (CSSF) կողմից և իրականացվում է Կին խաղաղարարների համաշխարհային ցանցի (GNWP) հետ համագործակցությամբ։

Ծրագրի ընդհանուր նպատակն է առաջ մղել Կանանց, Խաղաղության և Անվտանգության օրակարգը` նպաստելով Վարդենիս և Իջևան սահմանամերձ համայնքներում տեղայնացված ԿԽԱ գործողությունների ծրագրի իրականացմանը, ապահովելու ԿԽԱ-ի վերաբերյալ համատեղ մշակված հենասյուների և իրավական դաշտի կետերի իրականացումը տեղական մակարդակում:

Ծրագրի շրջանակներում իրականացվելու է․

  • Կարիքների գնահատում Վարդենիս և Իջևան համայնքներում
  • Նշված համայնքներում մեկական թաքստոցի գենդերազգայուն կահավորում և հարմարեցում
  • Կարողությունների զարգացման ուսուցում կանանց և աղջիկների շրջանում։

    Ծրագիրը ֆինանսավորվում է Պատերազմի և Խաղաղության Լուսաբանման Ինստիտուտի կողմից։