ՄԱԿ-ի 1325 բանաձևի գործողությունների տեղական ծրագրերի համատեղ իրականացում Վարդենիսի և Իջևանի համար

Օգոստոս ամսվանից «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն մեկնարկել է «ՄԱԿ-ի 1325 բանաձևի գործողությունների տեղական ծրագրերի համատեղ իրականացում Վարդենիսի և Իջևանի համար» ծրագիրը՝ որպես նախորդ՝ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի հանրայնացման բարձրացում` միջոլորտային գործընկերության և համայնքային ներգրավվածության միջոցով ծրագրի շարունակություն։

Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամ»-ի (CSSF) կողմից՝ Կին խաղաղարարների համաշխարհային ցանցի (GNWP) հետ համագործակցությամբ։

Ծրագրի ընդհանուր նպատակն է առաջ մղել Կանանց, Խաղաղության և Անվտանգության օրակարգը` նպաստելով Վարդենիս և Իջևան սահմանամերձ համայնքներում տեղայնացված ԿԽԱ գործողությունների ծրագրի իրականացմանը, ապահովելու ԿԽԱ-ի վերաբերյալ համատեղ ստեղծված հենասյուների և իրավական դաշտի կետերի իրականացումը տեղական մակարդակում:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Վարդենիս և Իջևան համայնքների մեկական թաքստոցների գենդերազգայուն կահավորում և հարմարեցում, որի նպատակով իրականացվելու է կարիքի գնահատում նշված համայնքներում և բնակչության իրազեկվածության բարձրացում ու կարողությունների զարգացում։