Հերթական հանդիպումը աշխատանքային խմբերի և մոնիտորների հետ

«Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակներում այսօր աշխատանքային հանդիպում ենք ունեցել ծրագրի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբերի և մոնիտորների հետ։

Աշխատանքային խմբերը մոնիտորներին ներկայացրին այն համայնքային ծրագրերը, որոնք հաստատվել են։ Իսկ փոփոխման ենթակա ծրագրերի շուրջ ունեցանք ծավալուն քննարկում, գեներացրինք մտքեր, որոնք կնպաստեն ծրագրերի բարելավմանն ու հաստատմանը։

Հանդիպման ընթացքում քննարկեցինք նաև մոնիտորների հնարավոր մասնակցությունն ու դերը համայնքային սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործում։


Ծրագիրն իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով: