Հանրային քննարկումներ՝ այս անգամ Սարդարապատ և Մյասնիկյան բնակավայրերում

Կրկին հանրային քննարկումներ՝ այս անգամ Սարդարապատ և Մյասնիկյան բնակավայրերում։

«Համայնքային բյուջետավորում ժողովրդի կողմից, ժողովրդի համար» ծրագրի շրջանակում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն Արմավիրի համայնքապետարանի հետ համագործակցությամբ ս․թ․ մարտի 4-ին և 6-ին իրականացրեց հերթական հանրային քննարկումները՝ նպաստելու համայնքում իրականացվող մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը և խթանելու բնակիչների մասնակցությունը համայնքում որոշումների կայացմանը։

Հանդիպումների ընթացքում բնակիչներին ներկայացվեց մասնակցային բյուջետավորման նոր մոդելը, որից հետո նրանց հետ քննարկվեցին մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակում համայնքի բնակիչների և նախաձեռնող խմբերի կողմից Արմավիրի համայնքապետարանին ներկայացված ծրագրային առաջարկները։ 

Մասնակիցներն ապահովեցին իրենց անմիջական մասնակցությունը համայնքում որոշումների կայացման գործընթացին՝ տեղում քվեարկելով իրենց նախընտրած առաջարկ(ներ)ի օգտին։

Քվեարկությանը մնացել է հաշված օրեր։ Շտապե՛ք քվեարկել և դարձնել ձեր ձայնը լսելի։

#CSOEaP #BetterLifeBeyondCapitals

———————————————————————————————————————

Սույն գործողությունն իրականացվում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ «Քաղաքացիական հասարակության հզորացում ԱլԳ երկրներում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության (ԵՄ) կողմից: