Հանուն աշխատանքի․ հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն

«Հանուն աշխատանքի․ հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագիրն իրականացվելու է ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումներին զուգահեռ և ներառելու է բարձր տեխնոլոգիական լուծումների, քաղաքացիական հասարակության մոնիտորինգային/մշտադիտարկման աշխատանքների, քաղաքացիների ներգրավվածության և իրազեկման լայն համադրություն:

Ծրագրի գործողությունները կիրականացվեն 4 ուղղություններով.

  1. Խթանել տվյալների նորարարություն ու միջոլորտային համագործակցություն բոլոր
    մակարդակներում աշխատանքային ստանդարտների առավել լավ կիրառման համար
  2. Զարգացնել քաղ․ հասարակության կազմակերպությունների և համայնքային ակտիվ խմբերի
    կարողությունները մասնավոր և պետական ոլորտներում աշխատանքային իրավունքի
    պահպանման ստվերային մշտադիտարկում իրականացնելու համար
  3. Զարգացնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները
    աշխատանքային օրենսդրության ոլորտում
  4. Բարձրացնել լայն հանրության իրազեկվածությունը Հայաստանում աշխատանքային
    ստանդարտների և զբաղվածությանը վերաբերող իրավունքների վերաբերյալ։

Իրականացնող գործընկերներ՝ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը (ՏՀՏԳՄ) , Արմավիր Զարգացման Կենտրոն (ԱԶԿ), Կիրակի Զարգացման Հիմնադրամ
(Կիրակի)

«Հանուն աշխատանքի․ հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից