Հանդիպում աշխատանքային խմբերի անդամների հետ Արենի համայնքում

«Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակներում ևս մեկ անգամ Արենիում էինք։

Հանդիպել ենք աշխատանքային խմբերի անդամների հետ Արենի համայնքի Արենի, Խաչիկ, Արփի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Չիվա, Ռինդ համայնքներից։

Դասընթացի ընթացքում քննարկվել է աշխատանքային խմբերի դերը համայնքի զարգացման, մրցունակ համայնքային ծրագրերի և բյուջեի մշակման աշխատանքներում։

Ծրագրի վերաբերյալ մանրամասները կարող եք կարդալ հոդվածում. https://rb.gy/xbrto

“Սույն տեղեկատվական նյութը  հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները:”