Հայտարարություն REBOOT կարողությունների զարգացման դասընթացների տրամադրման ծառայության գնահարցման

Ծառայության անվանումը՝   «REBOOT» կարողությունների զարգացման դասընթացների տրամադրում

Կազմակերպությունը՝   «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

Ծառայության տևողությունը՝    6 ամիս, ապրիլ —  սեպտեմբեր, 2022թ.

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «COVID19-ի ազդեցության մեղմացում համայնքի միջամտությամբ» ծրագրի շրջանակներում հայտարարում է ՀՀ 5 թիրախ մարզերում REBOOT կարողությունների զարգացման դասընթացի կազմակերպման համար գնային առաջարկների ընդունման մասին:

REBOOT կարողությունների զարգացման դասընթացի կազմակերպիչը պատասխանատու կլինի բոլոր դասընթացների՝ տարածքի և սուրճի ընդմիջման ապահովման համար:

REBOOT կարողությունների զարգացման դասընթացի կազմակերպման ծառայության նկարագիրը

Դասընթացները կներառեն՝

Գոյություն ունեցող բիզնեսներ,

Սկսնակ ձեռնարկություններ։

Դասընթացների քանակը

Յուրաքանչյուր թիրախ մարզում՝ մեկ REBOOT դասընթաց։

Դասընթացներին մասնակցությունը

Կներգրավվեն մոտ 60-75 մասնակից (յուրաքանչյուր մարզում՝ 12-15 մասնակից):

Թիրախ մարզերն ու համայնքներն են.

-Արմավիրի մարզ (Արմավիր, Մեծամոր և Բաղրամյան խոշորացված համայնքներ),

-Շիրակի մարզ (ք.Գյումրի, Արթիկ և Սարապատ խոշորացված համայնքներ),

-Գեղարքունիքի մարզ (Գավառ, Մարտունի և Գեղամասար խոշորացված համայնքներ),

-Լոռու մարզ (Վանաձոր, Ախթալա և Գյուլագարակ խոշորացված համայնքներ),

-Արարատ (Արտաշատ, Խարբերդ և Նոր Դվին խոշորացված համայնքներ)։

Պահանջներ մասնակցին.

Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ),                                                                                                                                                Ունենա դասընթացներ կազմակերպելու փորձ:

Գնային առաջարկների ներկայացման կարգը.

Հետաքրքրված կազմակերպությունները, կամ անհատ ձեռնարկատերերը սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը լրացնել և ուղարկել  [email protected]  կամ[email protected] էլեկտրոնային հասցեներին մինչև 2022թ. մարտի 07-ը, վերնագրում նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը։

Գնային առաջարկները թղթային տարբերակով կարող են ներկայացվել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով: 

Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր: 

Գնային առաջարկի ձևաթուղթը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։