Հայտարարություն Տպագրական աշխատանքների կատարման գնահարցման

Ծառայության անվանումը՝   Տպագրական աշխատանքների կատարում

Կազմակերպությունը՝          «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

Աշխատանքի տևողությունը՝   15 -20 օր։

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «COVID19-ի ազդեցության մեղմացում համայնքի միջամտությամբ» ծրագրի շրջանակներում հայտարարում է Տպագրական աշխատանքների կատարման համար գնային առաջարկների ընդունման մասին:

Տպագրվող նյութերի նկարագիրը և քանակները

Բանեռ  – Ռոլափ տեսակի, տպագրությունը գունավոր, իրանը ալյունինե, չափսը՝ 100 x 200 սմ , քանակը՝  3 /երեք/ հատ,

Բուկլետ — Գունավոր, թուղթը՝ 170գր․, թավշյա լամինապատված, չափսը՝  Ա4,     տպաքանակը՝  2 000 /երկու հազար/  հատ, 

Նոթատետր  — Չափսը՝ Ա5, էջերի քանակը՝ 40,  կազմը՝  գունավոր տպագրությամբ, թուղթը՝ կավճապատ, 170 գր., կարվածքը՝ մետաղյա զսպանակով, տպաքանակը՝  1500 /մեկ հազար հինգ հարյուր/  հատ։

Պահանջներ մասնակցին.

  • Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ),
  • Ունենա տպագրական աշխատանքների կատարման փորձ։                                                                        

Գնային առաջարկների ներկայացման կարգը

Հետաքրքրված կազմակերպությունները, կամ անհատ ձեռնարկատերերը սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը անհրաժեշտ է լրացնել և ուղարկել  [email protected]  կամ [email protected]  էլեկտրոնային հասցեներին մինչև 2022թ. մայիսի 06-ը, վերնագրում նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը։

Կամ Գնային առաջարկները թղթային տարբերակով կարող են ներկայացվել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով: 

Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել տպագրական աշխատանքների կատարման պայմանագիր: 

Գնային առաջարկի ձևաթուղթը  կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։