Հայտարարություն Լուսանկարահանում և տեսանկարահանում Պեչա-Կուչա Երեկոյի համար

Ծառայության անվանումը: Վիզուալ ծառայություններ Պեչա-Կուչա Երեկոյի համար

Կազմակերպությունը՝  «Կիրակի» զարգացման հիմնադրամ

Ծառայության տևողությունը՝ Հունիս-Օգոստոս (3 ամիս).

Գտնվելու վայրը՝ Երևան, Հայաստան

«Կիրակի» զարգացման հիմնադրամը  TA-6594 REG: Covid-19-ի հետևանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով – Հայաստան – (54368-001) ծրագրի շրջանակներում իրականացվող Պեչա-Կուչա Երեկո միջոցառման համար հայտարարում է լուսանկարահանման և տեսանկարահանման ծառայությունների մատուցման մրցույթ։ Ծառայություններ մատուցող կողմը պատասխանատու է լինելու Պեչա-Կուչա Երեկոյի ֆոտո-լուսաբանման և միջոցառման վերաբերյալ կարճ վավերագրական հոլովակի պատրաստման համար։

Ծառայության նկարագիրը

Ծառայություններ մատուցող կողմը պատասխանատու է լինելու Պեչա-Կուչա Երեկոյի ֆոտո/վիդեո կոնտենտի համար։ Անհատը/ընկերությունը Պեչա-Կուչա Երեկոյի համար լուսանկարահանման և տեսնկարահանման ծառայություններ է մատուցելու Երևանում, Հայաստան։ 

Ակնկալվող արդյունքներ

• Լուսանկարահանում Պեչա-Կուչա Երեկոյից առաջ և միջոցառման ընթացքում,

• Լուսանկարների ընտրություն և մշակում, 

• Պեչա-Կուչա Երեկոյի մասին դինամիկ շարժանկարի/վավերագրական հոլովակի պատրաստում։

Հաշվետվությունների Պահանջներ

Ծառայություններ մատուցող կողմը ֆոտո և վիդեո պրոդուկտները կներկայացնի պայմանագիրը ստորագրող կողմին՝ նախնական համաձայնության համար։

Ներկայացվող պահանջներ

• Ծառայություններ մատուցող կողմը պետք է լինի գրանցված իրավաբնական անձ կամ անհատ ձեռներեց,

• Փորձ նման միջոցառումներ/հանդիպումներ կազմակերպելու ոլորտում։

Գնային առաջարկների ներկայացման կարգը

Հետաքրքրված անձինք կամ կազմակերպությունները պետք է սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը լրացնեն և ուղարկեն [email protected]  էլեկտրոնային հասցեին 2022թ. հուլիսի 11-ից մինչև 29-ը՝ վերնագրում նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը:

Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:

Մատուցվող ծառայության տեխնիկական առաջադրանքին կարող եք ծանոթանալ այստեղ։

Խնդրում ենք հաշվի առնել, որ ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից։ Հետևաբար՝ ծառայությունների մատուցման գնառաջարկը չպետք է ներառի ԱԱՀ-ն՝ առաջարկվող գնի մեջ, եթե աշխատում եք ԱԱՀ-ով։

Գնային առաջարկի  ձևաթուղթը  կարող եք ներբեռնել՝ այստեղ։