Հայտարարություն Լուսանկարահանում եւ տեսանկարահանում Պեչա-Կուչա Կոնֆերանսի

Ծառայության անվանումը` Վիզուալ ծառայություններ Պեչա-Կուչա Կոնֆերանսի համար

Կազմակերպությունը՝ «Կիրակի» զարգացման հիմնադրամ

Ծառայության տեւողությունը՝ Օգոստոս-հոկտեմբեր (3 ամիս).

Գտնվելու վայրը՝ Երեւան, Հայաստան

«Կիրակի» զարգացման հիմնադրամը TA-6594 REG: Covid-19-ի հետեւանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով – Հայաստան – (54368-001) ծրագրի շրջանակներում իրականացվող Պեչա-Կուչա Կոնֆերանսի համար հայտարարում է լուսանկարահանման եւ տեսանկարահանման ծառայությունների մատուցման մրցույթ։ Ծառայություններ մատուցող կողմը պատասխանատու է լինելու Պեչա-Կուչա Կոնֆերանսի ֆոտո-լուսաբանման եւ միջոցառման վերաբերյալ կարճ վավերագրական հոլովակի պատրաստման համար։

Ծառայության նկարագիրը.

Ծառայություններ մատուցող կողմը պատասխանատու է լինելու Պեչա-Կուչա Կոնֆերանսի ֆոտո/վիդեո կոնտենտի համար։ Անհատը/ընկերությունը Պեչա-Կուչա Կոնֆերանսի համար լուսանկարահանման եւ տեսնկարահանման ծառայություններ է մատուցելու Երեւանում, Հայաստան։

Ակնկալվող արդյունքներ

• Լուսանկարահանում Պեչա-Կուչա Կոնֆերանսից առաջ եւ միջոցառման ընթացքում,

• Լուսանկարների ընտրություն եւ մշակում,

• Պեչա-Կուչա Կոնֆերանսի մասին դինամիկ շարժանկարի/վավերագրական հոլովակի պատրաստում։

Հաշվետվությունների Պահանջներ

Ծառայություններ մատուցող կողմը ֆոտո եւ վիդեո պրոդուկտները կներկայացնի պայմանագիրը ստորագրող կողմին՝ նախնական համաձայնության համար։

Ներկայացվող պահանջներ

• Ծառայություններ մատուցող կողմը պետք է լինի գրանցված իրավաբնական անձ կամ անհատ ձեռներեց,

 • Փորձ նման միջոցառումներ/հանդիպումներ կազմակերպելու ոլորտում։

Գնային առաջարկների ներկայացման կարգը

Հետաքրքրված անձինք կամ կազմակերպությունները պետք է սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձեւաթուղթը լրացնեն եւ ուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեին 2023թ. Օգոստոսի 23-ից մինչեւ սեպտեմբերի 02-ը՝ վերնագրում նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը: Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:

Մատուցվող ծառայության տեխնիկական առաջադրանքին կարող եք ծանոթանալ այստեղ։

Խնդրում ենք հաշվի առնել, որ ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից։ Հետեւաբար՝ ծառայությունների մատուցման գնառաջարկը չպետք է ներառի ԱԱՀ-ն՝ առաջարկվող գնի մեջ, եթե աշխատում եք ԱԱՀ-ով։

Գնային առաջարկի ձեւաթուղթը կարող եք ներբեռնել՝ այստեղ։