Հայտարարություն Լոգիստիկ ծառայություններ Պեչա Կուչա Կոնֆերանսի համար

Ծառայության անվանումը`Լոգիստիկ ծառայություններ Պեչա-Կուչա կոնֆերանսի համար

Կազմակերպությունը՝ «Կիրակի» զարգացման հիմնադրամ

Ծառայության տեւողությունը՝ Օգոստոս-Հոկտեմբեր (3 ամիս).

Գտնվելու վայրը՝ Երեւան, Հայաստան

 «Կիրակի» զարգացման հիմնադրամը TA-6594 REG: Covid-19-ի հետեւանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով – Հայաստան – (54368-001) ծրագրի շրջանակներում իրականացվող Պեչա-Կուչա 

 Կոնֆերանսի համար հայտարարում է լոգիստիկ կազմակերպման ապահովման մրցույթ։ Ծառայությունը ներառելու էմիջոցառման անցկացման վայրի եւ միջոցառման ընթացքում հանրային սննդի ծառայությունների տրամադրումը։

Ծառայության նկարագիրը.

Ծառայություններ մատուցող կողմը պատասխանատու է լինելու Պեչա-Կուչա Կոնֆերանսի շրջանակներում այնպիսի լոգիստիկ ծառայությունների ապահովման համար, ինչպիսիք են սրճդադարի կազմակերպումը եւ միջոցառման անցկացման վայրի տրամադրումը։ Վարձված ընկերությունը Պեչա-Կուչա Կոնֆերանսի շրջանակներում համապատասխան ծառայություններ կմատուցի շուրջ 150 այցելուների համար Երեւանում, Հայաստան։

Կազմակերպիչները պատասխանատու կլինեն հանրային միջոցառման ժամանակ մասնակիցների առողջության եւ անվտանգության ապահովման համար, որի նպատակով նախապես կկիրառվեն Covid-19-ի բոլոր նախազգուշական եւ կանխարգելիչ միջոցները, ներառյալ հիգիենիկ պայմանները եւ անվտանգությունը միջոցառման ժամանակ։ Ծառայություններ մատուցող կողմը կապահովի միջոցառման ընթացքում անհատական պաշտպանական միջոցների հասանելիությունը։

Ակնկալվող արդյունքներ

Մոտ 150 մասնակիցներ թիրախավորված համայնքներից եւ ծրագրի շահագրգիռ կողմերից ապահովվել են սրճդադարներով միջոցառման տարածքում՝ տրամադրված ծառայություններ մատուցողի կողմից։

Հաշվետվությունների Պահանջներ

Ծառայություններ մատուցող կողմը կքննարկի եւ կստանա պայմանագիրը ստորագրող կողմի համաձայնությունը տարածքի եւ սուրճի ընդմիջման ճաշացանկի վերաբերյալ։ Ծառայություններ մատուցող կողմը պատասխանատու է որակի ապահովման համար միջոցառումից առաջ եւ միջոցառման ընթացքում։

Ներկայացվող պահանջներ

• Ծառայություններ մատուցող կողմը պետք է լինի գրանցված իրավաբնական անձ կամ անհատ ձեռներեց։

 • Փորձ նման միջոցառումներ/հանդիպումներ կազմակերպելու ոլորտում։

Գնային առաջարկների ներկայացման կարգը

Հետաքրքրված անձինք կամ կազմակերպությունները պետք է սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձեւաթուղթը լրացնեն եւ ուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեին 2023թ. օգոստոսի 23-ից մինչեւ սեպտեմբերի 02-ը՝ վերնագրում նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը: Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:

Մատուցվող ծառայության տեխնիկանան առաջադրանքին կարող եք ծանոթանալ այստեղ։

Խնդրում ենք հաշվի առնել, որ ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից։ Հետեւաբար՝ ծառայությունների մատուցման գնառաջարկը չպետք է ներառի ԱԱՀ-ն՝

առաջարկվող գնի մեջ, եթե աշխատում եք ԱԱՀ-ով:

Գնային առաջարկի ձեւաթուղթը կարող եք ներբեռնել՝ այստեղ։