ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Թաուն-հոլ ձևաչափի միջոցառումների նյութատեխնիկական հարցերի կազմակերպման

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «Միասին հանուն Արենիի» ծրագրի շրջանակում հայտարարում է Թաուն-հոլ ձևաչափի միջոցառումների նյութատեխնիկական հարցերի կազմակերպման ծառայության գնման մրցույթ, որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.

Պահանջներ մասնակցին

• Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր /ԱՁ/,

• Ունենա միջոցառումների / հանդիպումների կազմակերպման ծառայության փորձառություն:

• Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, որոնք փաթեթը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:

Մրցույթի ծածկագիրն է՝   44 / 23 ԹՀԿ  

Ս․թ․ ապրիլից մինչև 2025թ․-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում Թաուն հոլ ձևաչափի միջոցառումների համար կընտրվի կազմակերպություն / ԱՁ, որը պատասխանատու կլինի միջոցառումների նյութատեխնիկական հարցերի կազմակերպման համար, ինչպիսիք են սրահի վարձույթի, սուրճի ընդմիջման, ճաշի, անհրաժեշտ տեխնիկայի՝ խոսափողի և բարձրախոսի, գրենական պիտույքների և պաշտպանիչ միջոցների ապահովումը։                                                                                                                                                                             

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր։ 

Ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից: Ծառայություն մատուցողին կտրվեն ԱԱՀ-ից ազատման համապատասխան տեղեկանքները։

Նյութատեխնիկական հարցերի կազմակերպման ծառայության տեխնիկական պահանջները սահմանված են սույն հայտարարությանը կից Տեխնիկական առաջադրանքում: 

Մրցույթի անցկացման, փաթեթների ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող Մրցույթի կարգում:  

Փաթեթներն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարության պահանջներին համապատասխան՝ ըստ կից ներկայացված Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի: 

Փաթեթներն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով: 

Մրցույթի փաթեթները պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված փաթեթների` վերջնական ժամկետից ուշ կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում: 

Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված փաթեթները ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Փաթեթներն ընդունվում են մինչև 2023 թ-ի մարտի  27-ը ներառյալ, ամեն օր, ժամը 11։00-ից մինչև 17։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Փաթեթների բացումը կկայանա 2023 թ-ի մարտի  30-ին՝ ժամը 17։00-ին՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք. Արմավիր, Շահումյան 68ա):

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0237)23034, 098575756 հեռախոսահամարներով, կամ գրել՝  [email protected]  էլ. Փոստին:  

Հայտի ձևաթուղթըՏեխնիկական առաջադրանքըՄրցույթի կարգը և Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառերի վրա։