Հայտարարություն Թաուն Հոլ ձևաչափի հանդիպումների նյութատեխնիկական կազմակերպման ապահովման գնահարցման

Ծառայության անվանումը՝  Թաուն-հոլ ձևաչափի հանդիպումների նյութատեխնիկական կազմակերպման ապահովում

Կազմակերպությունը՝  «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

Աշխատանքի տևողությունը՝  3 ամիս։

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «COVID19-ի ազդեցության մեղմացում համայնքի միջամտությամբ» ծրագրի շրջանակներում հայտարարում է թաուն-հոլ ձևաչափի հանդիպումների նյութատեխնիկական կազմակերպման ապահովման համար գնային առաջարկների ընդունման մասին:

Թաուն-հոլ ձևաչափի հանդիպումների նյութատեխնիկական կազմակերպման ապահովման Լոգիստիկ Ծառայությունների Տեխնիկական առաջադրանքը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։

Պահանջներ մասնակցին.

Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ),  Ունենա կազմակերպչական աշխատանքների կատարման փորձ։           

Գնային առաջարկների ներկայացման կարգը

Հետաքրքրված կազմակերպությունները, կամ անհատ ձեռնարկատերերը սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը անհրաժեշտ է լրացնել և ուղարկել  [email protected]  կամ [email protected]  էլեկտրոնային հասցեներին մինչև 2022թ. մայիսի 05-ը, վերնագրում նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը։

Կամ Գնային առաջարկները թղթային տարբերակով կարող են ներկայացվել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով:  

Կնիք չունեցող անհատ ձեռնարկատերերը գնային առաջարկի հետ պետք է ներկայացնեն նաև պետական ռեգիստրի վկայականի, կամ քաղվածքի լուսապատճենը։

Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր: 

Գնային առաջարկի ձևաթուղթը  կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։