Հայտարարություն Թաուն Հոլ ձևաչափի հանդիպումների համար փորձագիտական ծառայությունների մատուցման գնահարցման

Ծառայության անվանումը՝  Թաուն-հոլ ձևաչափի հանդիպումների համար  փորձագիտական ծառայությունների մատուցում

Կազմակերպությունը՝          «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

Աշխատանքի տևողությունը՝   3 ամիս։

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «COVID19-ի ազդեցության մեղմացում համայնքի միջամտությամբ» ծրագրի շրջանակներում հայտարարում է թաուն-հոլ ձևաչափի հանդիպումների համար փորձագիտական ծառայությունների մատուցման գնային առաջարկների ընդունման մասին:

Թաուն-հոլ ձևաչափի հանդիպումների համար Փորձագիտական ծառայությունների մատուցման Տեխնիկական առաջադրանքը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։

Գնային առաջարկների ներկայացման կարգը

Հետաքրքրված թեկնածուները պետք է լրացնեն սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը և ուղարկեն իրենց ինքնակենսագրականի (CV)–ի հետ  [email protected]  կամ [email protected]  էլեկտրոնային հասցեներին մինչև 2022թ. մայիսի 05-ը, վերնագրում նշելով՝ «Փորձագետ» անվանումը։

Կամ թղթային տարբերակով կարող են ներկայացվել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով: 

Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր: 

Գնային առաջարկի ձևաթուղթը  կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։