ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ էլեկտրական սարքավորումների շինարարական և այլ ապրանքների ձեռքբերման գնահարցման

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «COVID19-ի ազդեցության մեղմացում համայնքի միջամտությամբ» ծրագրի շրջանակներում հայտարարում է էլեկտրական սարքավորումների, կահույքի և այլ ապրանքների ձեռքբերման համար գնային առաջարկների ընդունում:

Գնահարցմանը մասնակցելու պարտադիր պահանջներն են.

— Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ):

— Ապրանքները պետք է համապատասխանեն ներկայացված տեխնիկական պարամետրերին։

— Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, կամ ԱՁ-ները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:

Անհրաժեշտ ապրանքների ցանկին իրենց քանակներով և տեխնիկական բնութագրերով կարող եք ծանոթանալ՝  սեղմելով Ապրանքացանկ  համապատասխան բառի վրա։

Մասնակիցը ազատ է ապրանքացանկից ընտրելու ցանկացած ապրանք առանց սահմանափակումների։

Ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից։

Գնային առաջարկների ներկայացման կարգը

Հետաքրքրված կազմակերպությունները, կամ անհատ ձեռնարկատերերը սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը անհրաժեշտ է լրացնել և ուղարկել  [email protected]  էլեկտրոնային հասցեներին մինչև 2022թ. դեկտեմբերի 15-ը վերնագրում նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը։

Կամ Գնային առաջարկները թղթային տարբերակով կարող են ներկայացվել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով:

Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Ընտրված մասնակիցներին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ապրանքների մատակարարման պայմանագրեր:

Գնային առաջարկի ձևաթուղթը  կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։