ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ գնումների կատարման մրցութային հանձնաժողովի Տեխնիկական աջակցության փաթեթների գնման

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն  «Աջակցություն՝ կառավարելու Քովիդ-19-ի և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումները Հայաստանում» ծրագրի շրջանակում հայտարարում է Տեխնիկական աջակցության փաթեթների գնման մրցույթ, որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.

Պահանջներ մասնակցին

• Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր /ԱՁ/,

• Ունենա վաճառքի փորձառություն:

• Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, որոնք փաթեթը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:

Մրցույթի ծածկագիրն է՝  47 / 23 ՏԱՓ  

Մրցույթը բաղկացած է  2 Լոտից․ 

• Լոտ1՝ Բժշկական սարքավորումներ և պարագաներ,

• Լոտ 2՝ Առաջին բուժօգնության ապրանքներ։

Մասնակիցը իր ցանկությամբ կարող է դիմել բոլոր լոտերին, կամ ցանկացած լոտի։ 

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Մատակարարման պայմանագիր։ 

Ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից: Կատարողին կտրվեն ԱԱՀ-ից ազատման համապատասխան տեղեկանքները։

Տեխնիկական աջակցության փաթեթների ապրանքացանկը և դրանց քանակները սահմանված են սույն հայտարարությանը կից Առաջին օգնության ապրանքների և Բժշկական սարքավորումների և պարագաների ցանկերում։

Մրցույթի անցկացման, փաթեթների ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող Մրցույթի կարգում:  

Փաթեթներն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարության պահանջներին համապատասխան՝ ըստ կից ներկայացված Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի: 

Փաթեթներն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով: 

Մրցույթի փաթեթները պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված: 

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված փաթեթների` վերջնական ժամկետից ուշ կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում: 

Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված փաթեթները ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Փաթեթներն ընդունվում են մինչև 2023 թ.-ի մայիսի 04-ը ներառյալ, ամեն օր, ժամը 11։00-ից մինչև 17։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Փաթեթների բացումը կկայանա 2023 թ.-ի մայիսի  08-ին՝ ժամը 14։00-ին՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք. Արմավիր, Շահումյան 68ա):

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034, 098 575756 հեռախոսահամարներով, կամ գրել [email protected] էլ. Փոստին: 

Հայտի ձևաթուղթը,  Հայտին կից հավելվածներըԱռաջին բուժօգնության ապրանքների ցանկըԲժշկական սարքավորումների և պարագաների ցանկըՄրցույթի կարգը և Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառերի վրա։