Հայտարարություն Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի Համակարգչային տեխնիկայի գնման

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «Համագործակցություն հանուն կայուն համայնքների» ծրագրի շրջանակում հայտարարում է Համակարգչային տեխնիկայի գնման մրցույթ, որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.

Պահանջներ մասնակցին

• Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր /ԱՁ/,

• Ունենա առևտրային գործունեության փորձառություն:

• Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, որոնք փաթեթը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:

Մրցույթի ծածկագիրն է՝   51/23 ՀՏԳ

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Մատկարարման պայմանագիր։ 

Ծրագիրը ազատված է ավելացված արժեքի հարկից (հետագայում՝ ԱԱՀ), ուստի հաղթող կազմակերպությանը կտրվի ԱԱՀ-ից ազատման համապատասխան տեղեկանք, եթե աշխատում է ԱՀ-ով։

Համակարգչային տեխնիկայի բնութագրերը և քանակները սահմանված են սույն հայտարարությանը կից Մրցույթի կարգում: 

Մրցույթի անցկացման, փաթեթների ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող Մրցույթի կարգում:  

Փաթեթներն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարության պահանջներին համապատասխան՝ ըստ կից ներկայացված Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի: 

Փաթեթներն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով:

Մրցույթի փաթեթները պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված: 

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված փաթեթների` վերջնական ժամկետից ուշ կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում:

Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված փաթեթները ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Փաթեթներն ընդունվում են մինչև 2023 թ.-ի դեկտեմբերի  21-ը ներառյալ, ամեն օր, ժամը 11։00-ից մինչև 17։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Փաթեթների բացումը կկայանա 2023 թ.-ի դեկտեմբերի  25-ին՝ ժամը 17։00-ին՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք. Արմավիր, Շահումյան 68ա):

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034, 098 575756 հեռախոսահամարներով, կամ գրել՝ [email protected] էլ. Փոստին:

Հայտի ձևաթուղթը, Հայտի հավելվածի ձևաթուղթը, Մրցույթի կարգը և Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառերի վրա։