ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի Վեբ Կայքի պատրաստման գնման

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն  «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակում հայտարարում է Վեբ Կայքի պատրաստման գնման մրցույթ, որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.

Պահանջներ մասնակցին

• Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր /ԱՁ/,

• Ունենա Բարձր Տեխնոլոգիաների ասպարեզում փորձառություն:

• Ստեղծի ժամանակակից դիզայնով և ֆունկցիոնալությամբ վեբ կայք՝ ըստ տեխնիկական առաջադրանքի։ 

• Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, որոնք փաթեթը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:

Մրցույթի ծածկագիրն է՝   50 / 23 ԿՊԳ  

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Ծառայություների մատուցման պայմանագիր։ 

Ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից: Կատարողին կտրվի ԱԱՀ-ից ազատման համապատասխան տեղեկանք։

Վեբ Կայքի պատրաստման տեխնիկական պահանջները սահմանված են սույն հայտարարությանը կից Կայքի տեխնիկական առաջադրանքում:  

Մրցույթի անցկացման, փաթեթների ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող Մրցույթի կարգում:   

Փաթեթներն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարության պահանջներին համապատասխան՝ ըստ կից ներկայացված Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի: 

Փաթեթներն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով: 

Մրցույթի փաթեթները պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված: 

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված փաթեթների` վերջնական ժամկետից ուշ կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում: 

Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված փաթեթները ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Փաթեթներն ընդունվում են մինչև 2023 թ.-ի դեկտեմբերի  01-ը ներառյալ, ամեն օր, ժամը 11։00-ից մինչև 17։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Փաթեթների բացումը կկայանա 2023 թ.-ի դեկտեմբերի  05-ին՝ ժամը 17։00-ին՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք. Արմավիր, Շահումյան 68ա):

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034, 098 575756 հեռախոսահամարներով, կամ գրել՝ [email protected] էլ. Փոստին: 

Հայտի ձևաթուղթը, Հայտի հավելվածըՄրցույթի կարգըԿայքի տեխնիկական առաջադրանքը  և Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը  կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառերի վրա։