Հայտարարություն Գինու տուրիզմի փորձագետի ընտրության

Ծառայության անվանումը՝  Գինու տուրիզմի փորձագիտական ծառայությունների մատուցում

Կազմակերպությունը՝            Վալլադոլիդի առևտրի, արդյունաբերության, ծառայությունների պալատ, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

Աշխատանքի տևողությունը՝   3 ամիս 

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «Գինու տուրիզմի նորարարական ռազմավարությունները՝ երկրների միջև կապեր ստեղծելու երաշխիք» ծրագրի շրջանակներում հայտարարում է գինու տուրիզմի փորձագիտական ծառայությունների մատուցման համար հայտերի ընդունման մասին: 

Գինու տուրիզմի Փորձագիտական ծառայությունների տեխնիկական առաջադրանքը  կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։

Պահանջներ մասնակցին.

Մասնակիցը պետք է՝ 

• լինի ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ),  

• ունենա միջազգային ծրագրերում ներգրավվածության փորձ,

• ունենա զբոսաշրջության ոլորտում համապատասխան փորձ,

• ունենա Արմավիրի ՏԻՄ-երի հետ համագործակցության փորձ,

• գերազանց տիրապետի անգլերեն լեզվին։ 

Հայտերի ներկայացման կարգը

Հետաքրքրված ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը պետք է իրենց ինքնակենսագրականներն ուղարկեն  [email protected]  էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ. հուլիսի 8-ը՝ վերնագրում նշելով «Փորձագետ» անվանումը։ 

Ինքնակենսագրականները թղթային տարբերակով կարող են ներկայացվել նաև ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով:  

Անհատ ձեռնարկատերերը ինքնակենսագրականի հետ պետք է ներկայացնեն նաև պետական ռեգիստրի վկայականի կամ քաղվածքի լուսապատճենը։

Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Ընտրված մասնակցին սահմանված կարգով մինչև օգոստոսի 1-ը կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր: