«Համագործակցություն նորարարական ձեռնարկատիրական կրթության համար»

«Համագործակցություն նորարարական ձեռնարկատիրական կրթության համար» երկամյա ծրագիրը իրականացվում է Էրազմուս+  ծրագրի 2-րդ հիմնական գործողության շրջանակներում Վրաստանի, Էստոնիայի և Իտալիայի երիտասարդական կազմակերպությունների հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է զարգացնել կոնսորցիումի անդամ կազմակերպությունների կարողությունները երիտասարդական աշխատանքում նորարարական ձեռնարկատիրական կրթությունը խթանելու համար, որը կնպաստի երիտասարդների անհատական զարգացմանը ձեռնարկատիրական և զբաղվածության ոլորտներում։