Կարողությունների զարգացման դասընթաց Աշտարակում

Փետրվարի 8-ին Աշտարակում կազմակերպվել էր կարողությունների զարգացման դասընթաց, որի շրջանականերում քննարկվել են հետևյալ թեմաները․

  • Մասնակցայնության մակարդակները, առավելություններն ու թերությունները,
  • մասնակցային բյուջետավորման գործընթացի ընդհանուր նկարագիրը,
  • այն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ գործընթացները և գործիքակազմը,
  • Հայաստանի Հանրապետության համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ 2024 թվականի պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը

 Դասընթացի մասնակիցներն էին Աշտարակ խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու ակտիվ քաղաքացիները, ովքեր հագեցած բանախոսությունների և ինտերակտիվ քննարկումների միջոցով զարգացրին իրենց կարողությունները մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունավետ կազմակերպման ուղղությամբ։

Դասընթացը մեկնարկեց ՀՀ Ֆինանսների նախարարության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցները բարձրաձայնեցին մասնակցային բյուջետավորման գործընթացին առնչվող իրենց հարցերն ու առաջարկները։ Քննարկմանը հաջորդեց բուն դասընթացը՝ ուղղված մասնակիցների կարողությունների զարգացմանը՝ ապահովելու արդյունավետ և հաջող մասնակցային բյուջետավորման գործընթաց Աշտարակ համայնքում։

Հ․գ․ Աշտարակ համայնքում քաղաքացիների կողմից մասնակցային բյուջետավորման գործընթացում ծրագրային առաջարկ-նախագծերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 15-ն է։ Շտապե՛ք հանդես գալ Ձեր առաջարկներով։ Մանրամասները՝ այստեղ https://shorturl.at/behzN։

————————————————————————————————-

«Սույն հրապարակումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) թիվ 72011123CA00001 համագործակցության պայմանագրի համաձայն՝ Քաունթերփարթ Ինթերնեշնլի «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի իրականացման շրջանակներում։

Սույն հրապարակման բովանդակության և նրանում արտահայտված կարծիքների, տեսակետների համար պատասխանատու են միմիայն հեղինակ(ները) և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ արտահայտեն Քաունթերփարթ Ինթերնեշնլի, ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ կառավարության տեսակետները»։