«Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ՝ հանուն հանրային ծառայությունների բարելավման»

ԱԶԿ ՀԿ-ն «Ինթեգրիթի էքշնի», «Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի», «ՀԿ կենտրոնի», «Գորիսի մամուլի ակումբի», «Մարտունու կանանց համայնքային խորհրդի» հետ համատեղ, իրականանցում է «Կառավարություն և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման»ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ստեղծվելու է մոնիտորների խումբ, ովքեր կամավորական սկզբունքով կհետևեն Հայաստանի 8 դպրոցներում  իրականացվող շինարարական աշխատանքներին` ապահովելով դրանց համապատասխանությունը պայմանագրային պահանջներին և համայնքային կարիքներին: