«Կանանց տնտեսական հզորացում»

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Արմավիրի պետական մանկավարժական-ինդուստրիալ քոլեջը իրականացնում են «Կանանց տնտեսական հզորացում» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս 30 կանանց անվճար մասնագիտական կարճաժամկետ կրթություն ստանալ: Քոլեջում նրանք սովորում են խոհարարություն, կարուձև, հաշվետարություն մասնագիտությունները, ինչպես նաև համակարգչային ծրագրեր:

«Կանանց տնտեսական հզորացում» ծրագիրն իրականացնում է Արմավիրի զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունը «Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի դրամաշնորհի շրջանակներում: