«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայի վերաբերյալ իրազեկման բարձրացման»

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայի վերաբերյալ իրազեկման բարձրացման» ծրագիրը, հիմքում ունենալով Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության ահագնացող վիճակագրությունը, հասցեագրում է այս հրատապ խնդիրը։

Ծրագրի հիմնանպատակն է բարձրացնել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայի կամ, ինչպես լայնորեն տարածված է, Ստամբուլի կոնվենցիայի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:

Ծրագիրը ենթադրում է իրազեկման համալիր գործիքակազմ՝ գործի դնելով ինչպես թվային տեխնոլոգիաները, այնպես էլ իրազեկման առավել ավանդական եղանակները։ Մասնավորապես, ծրագիրը նախատեսում է իրազեկման երկու սեմինարներ՝ թիրախավորելով ինչպես Արմավիր համայնքի բնակչությանը, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության և մեդիա ներկայացուցիչներին, սոցիալական մեդիա-արշավ՝ տարբեր սոցիալական հարթակներում տեղեկատվական հրապարակումների տեսքով, ինչպես նաև հանրային գովազդ Արմավիրում՝ պաստառների և բրոշյուրների տարածման միջոցով:

Նշված գործողությունները միտված են կոնվենցիայի վերաբերյալ թյուր պատկերացումների վերացմանը և դրական պատմությունների խթանմանը՝ հետապնդելով Հայաստանում կանանց նկատմամաբ բռնության և ընտանեկան բռնության հաղթահարման հեռահար նպատակը։

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայի վերաբերյալ իրազեկման բարձրացման» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպայի Խորհրդի կողմից։