Աշխատանքային խմբերի առօրյան

«Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակում ձևավորված աշխատանքային խմբերը մեծ ոգևորությամբ շարունակում են աշխատել իրենց բնակավայրերի զարգացմանն ուղղված ծրագրերի ուղղությամբ՝ սերտորեն համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ հանձինս համայնքապետի և բնակավայրերի վարչական ղեկավարների։

Ձեզ ենք ներկայացնում Ելփին, Ագարակաձոր, Խաչիկ, Գնիշիկ, Ռինդ, Արփի, Արենի, Աղավնաձոր և Չիվա բնակավայրերից աշխատանքային նկարներ, որոնք վստահ ենք, որ ձեզ ևս կփոխանցեն այն էներգիան ու նվիրումը, որ խմբերն ու ՏԻՄ-ը ներդնում են այս ծրագրերի կյանքի կոչման համար։


“Սույն տեղեկատվական նյութը  հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները:”