Խախտված հավասարություն դեռևս չծնված սեռերի միջև

«Կայուն զարգացման նախաձեռնություն» հասարակական  կազմակերպությունը  ՅՈւՆԵՍԿՕ-ի «Մասնակցության» ծրագրի շրջանակներում  իրականացրեց «Դասընթացավարի վերապատրաստում. Հայաստանում կանանց դերակատարության և սեռի հատկանիշով խտրական ընտրության նվազեցման խթանում» ծրագիրը, որը մեկնարկել է  2019 թ.-ի դեկտեմբերի 11-ից հայաստանյան իրականությունում վերարտադրողական վարքագծի, դրանց պատճառների ու պայմանավորվող գործոնների, ինչպես նաև պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների ու խտրական վերաբերմունքի մասին դասընթաց- վերապատրաստումներ իրականացնելով:

Դասընթացի երկրորդ  փուլը տեղի ունեցավ դեկտեմբերի 14-18-ը: 

Այս փուլին մասնակցում էին թեմայով հետաքրքրված երիտասարդներ, կրթական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Դասընթացները մեկնարկեց ՏԻՄ-ում կանանց ակտիվ  մասնակցության խնդիրների մասին քննարկումներով, որը  վարում էր փորձագետ Գևորգ Եղիազարյանը: Մասնակիցները ծանոթացան ոլորտային խնդիրներին, վեր հանեցին այն հիմնական կարծրատիպերն ու խոչընդոտները, որոնք ստիպում են կանանց ավելի պասիվ լինել համայնքային կառավարման մեջ: 

Խմբային աշխատանքների միջոցով մասնակիցները ներկայացրեցին  համայնքային խնդիրներ և դրանց  լուծմանն ուղղությամբ հնարավոր գործողությունները, որոնք  կարող են իրականացնել որպես համայնքի  բնակիչ:

Ծրագրի մյուս  փուլերն արդեն կանանց վերարտադրողական առողջության, դրա  վրա  ազդող բացասական վարքագծի  պատճառների և պայմնավորող  գործողնների մասին էր, որը վարում էր փորձագետ, դասընթացավար Անի Թովմասյանը: 

Վերջինս 2016 թվականից  ներգրավված է պտղի սեռով  պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրիրներն ուսումնասիրող ծրագրերում, որոնց  շրջանակներում բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ է  անցկացրել  կանանց  շրջանում: Այս  հանդիպումներից  ստացած տեղեկատվությունն ու հավաքագրած խնդիրները, պատճառներն ու հետևանքները ընդհանրացված էին նրա  տեսական նյութերում: Իսկ արդեն քննարկումները թեմայի վերաբերյալ նոր տեղեկատվության աղբյուր դարձան:

Հղիության արհեստական ընդհատումների, վիժումների վերաբերյալ քննարկման ժամանակ մասնակիցներից  մեկը նկատեց. «Վերջերս լսում էի  տատիկիս  խոսակցությունը ընկերուհու  հետ, նրանք քննարկում էին վիժում ունեցած մի կնոջ  հոգեվիճակը: Ես  ապշել էի, որ այդ  թեմայով նրանք  այնքան  հանգիստ էին խոսում առանց  էմոցիաների, կարծես  սորովական երևույթ  լիներ: 

Մեր տատիկների և մայրերի սերնդի համար այդ  թեման այնքան սովորական է, ինչը  չենք  կարող  ասել մեր սերնդի մասին: Մենք  ավելի զգացմունքային ենք, մենք  

ավելի կապված ենք  նոր կազմավորվող  երեխայի հետ, որ նրան կորցնելը մեծ տառապանք է  պատճառում»:

Քննարկումներ ծավալվեցին կանանց իրավունքների, իրավագիտակցության մասին: 

Պտղի սեռի խտրական ընտրության պատճառների, արմատների մասին: Մասնակիցները նկարտեցի, որ որքան էլ ընդունելի է աղջիկներ ունեցողների ցանկությունը տղա  ունենալու հարցում, սակայն քննադատելի է այն ճանապարհը, որը ընտրում են իրենց կամ ընտանիքի  երազանքին  հասնելու համար: 

Շատ կանանց   մոտ  այնքան սուր և կողմնակալ է առաջինը տղա  երեխա  ունենալու ցանկությունը, որ, իմանակով  պտղի իգական սեռի մասին, պատրաստ են  հրաժարվել առաջին պտղից, ինչը խիստ վտանգավոր է  կնոջ վերարտադրողական առողջության համար: Բազմաթիվ են այն դեպքերը, երբ  երիտասարդ  աղջիկները  առաջին պտուղը արհեստական ընդհատում  անելով հետագայում ձեռք  են բերում անպտղություն:

Դասընթացների հաջորդ  օրերին նույնպես առանցքային էր  կանանց  նկատմամբ  գենդերային խտրականության թեման: Տարբեր ֆիլմերի, հոլովակների միջոցով թեման  ներկայացվեց  տարբեր տեսանկյուններով՝  բացահայտելով  խնդիրը բազմակողմանի:

«Դասընթացավարի վերապատրաստում. Հայաստանում կանանց դերակատարության և սեռի հատկանիշով խտրական ընտրության նվազեցման խթանում» ծրագրի նպատակն էր վերապատրաստել խնդրով  մտահոգ  մարդկանց, ովքեր խնդրի մասին կփորձեն բարձրացնել բնակչության իրազեկվածության մակարդակը համայնքներում:

Այդ  գործունեությունն իրականացնելու համար փորձագետն ուսուցանեց  տեղեկատվական քարոզարշավներ իրականացնելու գործիքներ, մեթոդներ: Մասնակիցներին տրամադրվեցին տպագրական նյութեր՝ գրքույկներ, պոստերեր:

Ծրագրի շրջանակներում վերապատրաստվեցին 50 երիտասարդներ ՀՀ  բոլոր մարզերից:

Ծրագրի երկրորդ փուլի ( դեկտեմբերի 14-18 ) բոլոր լուսանկարները կարող  եք  տեսնել  այստեղ