«Երիտասարդության ձայների զորացում. քաղաքացիական ներգրավվածության համար նպաստավոր համայնքի ստեղծում Արմավիրում»

«Երիտասարդության ձայների զորացում. քաղաքացիական ներգրավվածության համար նպաստավոր համայնքի ստեղծում Արմավիրում» ծրագրի նպատակն է բարելավել Արմավիրի մարզում երիտասարդների քաղաքացիական ներգրավվածության համար նպաստավոր միջավայրը` զարգացնելով տեղական 5 ՀԿ-ների կարողությունները երիտասարդներին ծրագրային կառավարման և որոշումների կայացման գործընթացում ներգրավման ուղղությամբ։

Ծրագիրը հնարավորություն կտա ՀԿ-ների աշխատակիցներին և կամավորներին նախագծել և իրականացնել երիտասարդահեն նախաձեռնություններ՝ գործնականում կիրառելով ծրագրով առաջարկվող ընթացակարգերը:

Ակնկալվող արդյունքները.

• Եռօրյա աշխատաժողովի կազմակերպում՝ միտված ծրագրային կառավարման մեջ երիտասարդներին ներգրավելու ընթացակարգերի մշակմանը։

• Մենթորական աջակցություն ՀԿ-ներին՝ առաջարկվող ընթացակարգերի ինստիտուցիոնալացման համար, 

• Ընթացակարգերի գործնական կիրառում 5 թիրախային ՀԿ-ների կողմից՝ երիտասարդական նախաձեռնությունների մշակման և իրականացման համար,

• 4 միկրոդրամաշնորհներ երիտասարդական նախաձեռնությունների իրականացման համար,  

• Կլոր սեղան քննարկման կազմակերպում շահագրգիռ կողմերի հետ՝ ծրագրային արդյունքների ներկայացման համար:

«Երիտասարդության ձայների զորացում. քաղաքացիական ներգրավվածության համար նպաստավոր համայնքի ստեղծում Արմավիրում» ծրագիրը ֆինանսավորվում է «Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից։