Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում

«Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» ծրագրի նպատակն է՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաների ընտանիքում ապրելու և նորանց սոցիալական ներառումն ապահովելու, երեխայի (ընտանիքի) կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու կամ հաղթահարելու նպատակով գնահատված սոցիալական  կարիքների հիման վրա համարժեք ծառայությունների տրամադրումը, ինչպես նաև նպաստել երեխաների սոցիալ-հոգեբանական, կյանքի հիմնական հմտությունների զարգացմանը, երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրել սոցիալ-վերականգնողական, հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն՝ խթանելու երեխաների՝ ընտանիքում մեծանալու հիմնարար իրավունքների իրացումը, կանխելու նրանց մուտքը հաստատությունների և սոցիալական մեկուսացումը, ապահովելու ընտանիքի հետ վերամիավորումը՝ նպաստելով կյանքի դժվարին իրավիճկաում հայտնված երեխայի ինքնօգնության, ինքնորոշման ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը։

«Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։