ԵՄ-ն աջակցում է իրականացնել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի մշտադիտարկում Արմավիրի մարզում

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն ԵՄ ֆինանսական աջակցությամբ ՄԱԶԾ Կոլբա Լաբի «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակում հուլիսի 7-ին կազմակերպել էր Երկխոսության ֆորում։

Ծրագրի նպատակն է 2020-2021թթ-ի ՀՀ պետական բյուջեով իրականացված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման պետական աջակցության ծրագրերի մշտադիտարկումն առցանց գործիքի միջոցով, որ կիրականացնեն համայնքային մշտադիտարկողները՝ կամավորական սկզբունքով։

Երկխոսության ֆորումին ծրագրի շահագրգիռ կողմերին՝ Արմավիրի մարզպետարան, քաղաքապետարան, Միասնական սոցիալական ծառայություն (ՄՍԾ), ՀԿ-ներ, բիզնեսի ներկայացուցիչներ, մշտադիտարկողներ և ակտիվ քաղքացիներ, ներկայացվեց ծրագիրն ու ծրագրային անելիքները։

Ներկայացման ընթացքում ծրագրի յուրաքանչյուր փուլում, որն առնչվում էր նշված կառույցներից որևէ մեկի կամ ներկայացուցիչների հետ, քննարկվում էին գործողություններն ու կարծիքներ փոխանակվում դրանց արդյունավետության բարձրացման և առավել նպատակային դարձնելու ուղղությամբ։

Արմավիրի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության, վերլուծության բաժնի պետ Լիլիթ Մուշեղյանը կարծում է, որ ծրագրի անհրաժեշտությունն իսկապես կա, քանի որ կառավարությունը կորոնավիրուսի  տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման շուրջ 22 ծրագրեր է իրականացրել, սակայն դրանց արդյունավետության գնահատման մասին ոչ մի տեղ չի հանդիպել․ «Ծրագիրը նաև կարևորում եմ այն պատճառով, որ ինչպես մարզպետարանը, այնպես էլ ՏԻՄ-երը չեն տիրապետում նման ինֆորմացիայի ևս․ ծրագրի արդյունքում ակնկալում եմ ստանալ այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են մարզի բնակիչների տեղեկացվածության աստիճանը, ծրագրերին դիմելու կարողությունները, հետադարձ արձագանքը և այլն»:

Վաղարշապատի ՄՍԾ ավագ մասնագետ Քրիստինե Մկրտչյանը հավելում է. «Գործիքը, որ նախատեսված է ստեղծել ծրագրի շրջանակներում, անկասկած ծառայելու է իր նպատակին և հետագայում, եթե մենք կանգնենք նմանատիպ խնդիրների առջև, կարծում եմ, որ այսպիսի գործիքները կօգնեն ավելի հեշտ հաղթահարել այդ փուլերը»:

Ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ կառավարության գործողությունները կլինեն ավելի բաց և հաշվետու, պետական կառույցները կդառնան առավել պատասխանատու քաղաքացիների կարիքների ու ակնկալիքների նկատմամբ, իսկ մատուցված ծառայություններն՝ առավել որակյալ ու հասցեական։


EU Supports Monitoring of Coronavirus Economic Impact Neutralization Programs in Armavir Region

The Armavir Development Center NGO organized a Dialogue Forum on July 7 within the framework of the EU-funded UNDP Kolba Lab’s “Future Today: Empowering Women, Youth and Children for Democracy in Armenia” project.

The aim of the project is to monitor the state support programs for the neutralization of economic effects of the Coronavirus implemented by the state budget of the Republic of Armenia for 2020-2021 through an online tool, which will be carried out by community monitors on a voluntary basis.

Within the framework of the project, a Dialogue Forum was organized on July 7, the aim of which was to bring together the project’s stakeholders, ie representatives of Armavir Administrative Region, Municipality, Joint Social Service (JS), NGOs, business representatives, monitors, active citizens and to present the project.

During the presentation, at each stage of the project, which involved one of the mentioned structures or representatives, the actions were discussed and opinions were exchanged in order to increase their effectiveness and make them more targeted.

Lilit Musheghyan, the head of the development programs, tourism and analysis department of Armavir regional administration, is of the opinion that the project is really worth implementing, as the government has implemented about 22 programs to neutralize the economic and social consequences of the coronavirus, but she has not met anywhere to evaluate their effectiveness. “I give importance to the project because both the regional administration and the local self-government bodies do not possess such information. As a project’s outcome, I expect to receive answers to such questions as the level of awareness of the residents of the region, the ability to apply to the programs, feedback, etc”.

Kristine Mkrtchyan, the senior specialist of Vagharshapat Joint Social Service adds: “The tool that will be created within the framework of the project will undoubtedly serve its purpose and in the future, if we face similar problems, I believe that such tools will help to overcome those stages more easily.”

As a result of the project, it is expected that the actions of the government will be more open and accountable, state structures will become more responsible for the needs and expectations of citizens, and the services provided will be more quality and targeted.