ԳրինԴոմ

2020 թվականի մայիսի 15-ից «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «ԳրինԴոմ» ծրագիրը, որի նպատակն է ստեղծել ջերմոց որպես սոցիալական ձեռներեցություն։ Ջերմոցի հասույթը տրամադրվելու է «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոնին՝ իր գործունեության շարունակականությունը ապահովելու նպատակով։ Կենտրոնը անվճար ծառայություններ է մատուցում Արմավիր քաղաքի և շրջակա քաղաքների հաշմանդամություն ունեցող տարեկան 125 երեխայի։ Կենտորնի շահառու երեխաները նաև հնարավորություն կունենան այցելել ջերմոց և մշակվող բույսերի միջոցով մասնագետի օգնությամբ ստանալ էրգոթերապիա։

Ծրագրի ընդհանուր տևողությունը մեկ տարի է, սակայն դրա ավարտից հետո ևս, իհարկե, ջերմոցը կշարունակի ծառայել իր նպատակին։ Ջերմոցի արտադրանքն իրացնելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել Արմավիրի խոշոր սուպերմարկետների հետ։