Գրենական պիտույքների և տաքսի ծառայության ձեռք բերման գնահարցման ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գնորդ կազմակերպությունը՝         «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

Գնման տևողությունը՝                    1 տարի, 01.01․2022թ-ից մինչև 31.12․2022թ-ը

ԱԶԿ ՀԿ-ն հայտարարում է Գրենական պիտույքների և տաքսի ծառայության ձեռք բերման համար գնային առաջարկների ընդունման մասին: 

 Պահանջներ մասնակցին.

• Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր /Ա․Ձ․/,

• Ունենա ոլորտային փորձառություն:

Գնային առաջարկների ներկայացման կարգը

Հետաքրքրված կազմակերպությունները, կամ անհատ ձեռնարկատերերը սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթերը կարող են լրացնել և ուղարկել [email protected]   էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ-ի հունվարի 14-ը՝ վերնագրում նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա: 

Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան պայմանագիր: 

Գնային առաջարկի ձևաթղթերը կարող եք ներբեռնել` սեղմելով Գրենական պիտույքների ձեռք բերման կամ Տաքսի ծառայության բառերի վրա։