Գործողությունների ազգային ծրագրի (ԳԱԾ) քննարկումն էր օրակարգում

ԱԳՆ-ի հանդիպումը ԳԱԾ-ի շահագրգիռ կողմերի հետ

Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ն՝ Կովկասի ինստիտուտի հետ համատեղ, սեպտեմբերի 27-ին մասնակցեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն N 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թթ. ազգային ծրագրի և ծրագրի իրականացման ժամանակացույց»-ի վերաբերյալ ՀՀ Արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված հանդիպում-քննարկմանը։

Հանդիպման ընթացքում Արտաքին գործերի նախարարության Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջյանը ներկայացրեց գործողությունների ազգային ծրագրի այն միջոցառումները, որոնց ուղությամբ որոշակի աշխատանքներ արդեն իրականացվել են և իրականացվում են։

Հանդիպմանը ներկա կառույցներից (քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, նախարարություններ, ոստիկանություն, ՄԱԿ և այլն) յուրաքանչյուրը ներկայացրեց, թե այս կամ այն ծրագրով իրենք ինչպիսի ծրագրեր են իրականացրել, որոնց նպատակները հատվում են ԳԱԾ-ով նախատեսված միջոցառումների նպատակների հետ։ Սա հնարավորություն տվեց հասկանալու և պլանավորելու գործողությունների հետագա ընթացքը, որպեսի ավելի արդյունավետ համակարգել բոլոր այն ծրագրերը, որոնց նպատակները նույնն են։ Սա թույլ կտա ունենալ ավելի շոշափելի արդյունքներ և ԳԱԾ-ի շրջանակներում միջոցառումների ավելի մեծ սպեկտոր ծածկել։

Որոշվեց, որպեսզի նման հանդիպումները տեղի ունենան առնվազն եռամսյակը մեկ, որի ընթացքում որոշակի մոնիթորինգ կիրականացվի, թե ինչ գործողություններ են իրականացվել և ԳԱԾ-ի այս կամ այն միջոցառումները որ փուլում են գտնվում ու ըստ դրա՝ համապատասխան շտկումներ կամ փոփոխություններ կիրականացվեն։