Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝ Համակարգչային տեխնիկայի գնման բաց մրցույթի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն  ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի  ֆինանսավորմամբ իրականացվող «Արձագանք Քովիդ-19 համավարակին Ծաղկահովիտ համայնքում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Համակարգչային տեխնիկայի գնման բաց  մրցույթ,  որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.

Պահանջներ մասնակցին

-Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ):

-Առաջարկվող Համակարգչային  տեխնիկայի տեխնիկական պարամետրերը ըստ  սույն հայտարարության՝ համակրգչային տեխնիկայի գերադասելի տեխնիկական պարամետրերի։

-Առաջարկվող Համակարգչային  տեխնիկայի համար պետք է տրվի նվազագույնը մեկ տարվա երաշխիք։

-Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, կամ ԱՁ-ները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:

 Մրցույթի ծածկագիրն է՝    34/22 ՀՏ  

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան պայմանագիր։ 

 Ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից: Մատակարարին կտրվեն ԱԱՀ-ից ազատման համապատասխան տեղեկանքները։

Մասնակիցը՝ իր ցանկությամբ, կարող է դիմել ինչպես բոլոր լոտերին, այնպես էլ  ցանկացած որևէ լոտի։                                                

Ցանկացած  իրավաբանական անձ,  կամ ԱՁ կարող է մասնակցել մրցույթին: Մրցույթին մասնակցելու իրավունքի սահմանափակումները սահմանված են սույն հայտարարությանը կից Բաց մրցույթի կարգում: 

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով: 

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ ըստ կից Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի: 

Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող Բաց մրցույթի կարգում

Մրցույթի հայտերը պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված: 

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված հայտերի` վերջնական ժամկետից ուշ, կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում: 

Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված հայտերը ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Հայտերն ընդունվում են մինչև 2022թ-ի  փետրվարի 25-ը ներառյալ, ամեն օր, ժամը 11-ից մինչև 17-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Հայտերի բացումը կկայանա 2022թ-ի փետրվարի 28-ին՝ ժամը 17-ին, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք.Արմավիր, Շահումյան 68ա):

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034,  094 487128  հեռախոսահամարներով, կամ գրել՝ [email protected]  էլ. Փոստին:  

Հայտի ձևաթուղթը, Բաց մրցույթի կարգը, Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը   և Համակարգչային տեխնիկայի գերադասելի տեխնիկական պարամետրերը կարող եք ներբեռնել՝ ստորև։