Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի Սանտեխնիկայի գնման

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «Համագործակցություն հանուն կայուն համայնքների» ծրագրի շրջանակում հայտարարում է Սանտեխնիկայի գնման մրցույթ, որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.

Պահանջներ մասնակցին

• Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր /ԱՁ/,

• Ունենա վաճառքի փորձառություն:

• Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, որոնք փաթեթը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:

Մրցույթի ծածկագիրն է՝  46 / 23 ՍՏ 

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Մատակարարման պայմանագիր։ 

Ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից: Կատարողին կտրվեն ԱԱՀ-ից ազատման համապատասխան տեղեկանքները։

Սանտեխնիկայի ապրանքացանկը և դրանց քանակները սահմանված են սույն հայտարարությանը կից Մրցույթի կարգում:  

Մրցույթի անցկացման, փաթեթների ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող Մրցույթի կարգում:

Փաթեթներն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարության պահանջներին համապատասխան՝ ըստ կից ներկայացված Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի: 

Փաթեթներն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով: 

Մրցույթի փաթեթները պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված: 

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված փաթեթների` վերջնական ժամկետից ուշ կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում: 

Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված փաթեթները ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Փաթեթներն ընդունվում են մինչև 2023 թ.-ի ապրիլի  18-ը ներառյալ, ամեն օր, ժամը 11։00-ից մինչև 17։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Փաթեթների բացումը կկայանա 2023 թ.-ի ապրիլի  21-ին՝ ժամը 14։00-ին՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք. Արմավիր, Շահումյան 68ա):

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034, 098 575756 հեռախոսահամարներով, կամ գրել՝ [email protected] էլ. Փոստին: 

Հայտի ձևաթուղթը, Հայտին կից հավելվածը, Մրցույթի կարգը և Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարող եք ներբեռնել ստորև։