Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի Հյուրանոցային ծառայությունների գնման 37 22 ՀԾ ծածկագրով բաց մրցույթի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն  «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի հանրայնացման բարձրացում միջոլորտային գործընկերության և համայնքային ներգրավվածության միջոցով ծրագրի շրջանակներում հայտարարում է Հյուրանոցային ծառայությունների գնման բաց  մրցույթ,  որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.

Պահանջներ մասնակցին

— Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր /Ա․Ձ․/:

— Հյուրանոցային ծառայությունների առնվազն 3 տարվա փորձառություն:

— Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:

Մրցույթի ծածկագիրն է՝   37 / 22 ՀԾ

   Ս․թ-ի նոյեմբերի 23 –ից մինչև 28-ը ժամանակահատվածում Կոտայքի, կամ Լոռու մարզում կանցկացվեն 3 օրյա  միջոլորտային դասընթացներ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 25 տեղական ինքնակառավարման մարմինների, ՔՀԿ-ների և ԶԼՄ նեկայացուցիչների համար:

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր։ 

Նախապես կհամաձայնեցվի դասընթացների օրակարգը։

Հյուրանոցային ծառայությունների անվանումները, քանակները  և բովանդակությունը սահմանված են սույն հայտարարությանը կից Բաց մրցույթի կարգում: 

Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող Բաց մրցույթի կարգում:  

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարության պահանջներին համապատասխան՝ ըստ կից Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի: 

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով: 

Մրցույթի հայտերը պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված: 

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված հայտերի` վերջնական ժամկետից ուշ, կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում: 

Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված հայտերը ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Հայտերն ընդունվում են մինչև 2022թ-ի Նոյեմբերի  18-ը ներառյալ, ամեն օր, ժամը 11-ից մինչև 17-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Հայտերի բացումը կկայանա 2022թ-ի Նոյեմբերի  21-ին՝ ժամը 17-ին, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք. Արմավիր, Շահումյան 68ա):

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034, 094  502039 հեռախոսահամարներով, կամ գրել՝ [email protected]  էլ. Փոստին: 

Հայտի ձևաթուղթը,  Բաց մրցույթի կարգը  և Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը  կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառերի վրա։