Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝  Համայնքային ծրագրերի ապրանքների գնման մրցույթի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «Համագործակցություն հանուն կայուն համայնքների» և «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրերի շրջանակում հայտարարում է Համայնքային ծրագրերի ապրանքների գնման մրցույթ։

Մրցույթն անցկացվում է լոտերով․

  • Լոտ 1 – Համակարգչային տեխնիկայի մատակարարում,
  • Լոտ 2 – Աուդիո տեխնիկայի մատակարարում,
  • Լոտ 3 – Կենցաղային տեխնիկայի մատակարարում,
  • Լոտ 4 – Կահույքի պատրաստում և մատակարարում,
  • Լոտ 5 – Պատրաստի կահույքի մատակարարում,
  • Լոտ 6 – Խաղահրապարակի սարքերի մատակարարում,
  • Լոտ 7 – Մարզասարքերի մատակարարում,
  • Լոտ 8 – Ժողովրդական պարերի հագուստի մատակարարում,
  • Լոտ 9 – Կավագործության սարքերի մատակարարում։

Համայնքային ծրագրերի ապրանքների անհրաժեշտ քանակները ըստ լոտերի իրենց բնութագրերով սահմանված են սույն հայտարարությանը կից Համայնքային ծրագրերի ապրանքների ցանկում։

Յուրաքանչյուր մասնակից կարող է դիմել մեկ կամ մի քանի լոտի համար։

Մրցույթին մասնակցելու պարտադիր պահանջներն են.

Պահանջներ մասնակցին

  • Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր /ԱՁ/,
  • Ունենա առևտրային գործունեության փորձառություն:
  • Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, որոնք փաթեթը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:

Մրցույթի ծածկագիրն է՝   59 / 24 ՀԾԱԳ

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին/մասնակիցներին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Մատկարարման պայմանագիր։ 

Ծրագիրն ազատված է ավելացված արժեքի հարկից (հետագայում՝ ԱԱՀ)։

Հաղթող կազմակերպությանը կտրվի ԱԱՀ-ից ազատման համապատասխան տեղեկանք, եթե աշխատում է ԱԱՀ-ով։                                                                                                                                                                           

Մրցույթի անցկացման, փաթեթների ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող Մրցույթի կարգում

Փաթեթներն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարության պահանջներին համապատասխան՝ ըստ կից Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի: 

Փաթեթներն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով: 

Մրցույթի փաթեթները պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված փաթեթների` վերջնական ժամկետից ուշ կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում:

Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված փաթեթները ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Փաթեթներն ընդունվում են մինչև 2024 թ.սեպտեմբերի  12ը ներառյալ, ամեն օր, ժամը 11։00-ից մինչև 17։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Փաթեթների բացումը կկայանա 2024 թ. սեպտեմբերի 16ին՝ ժամը 17։00-ին՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք. Արմավիր, Շահումյան 68ա):

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034, 098 575756 հեռախոսահամարներով, կամ գրել՝ [email protected] էլ. Փոստին:

Հայտի ձևաթուղթը, Հայտի հավելվածի ձևաթուղթը, Մրցույթի կարգը, Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը  և Համայնքային ծրագրերի ապրանքների ցանկը  կարող եք ներբեռնել սույն հայտարարությանը կցված համապատասխան ֆայլից։