Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝ Աջակցման փաթեթների գնման մրցույթի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «Համագործակցություն հանուն կայուն համայնքների» ծրագրի շրջանակում հայտարարում է Աջակցման փաթեթների գնման մրցույթ։

Մրցույթն անցկացվում է լոտերով․

  • Լոտ 1 – Սննդի փաթեթների մատակարարում,
  • Լոտ 2 – Հիգենիայի փաթեթների մատակարարում,
  • Լոտ 3 – Անկողնային պարագաների փաթեթների մատակարարում։

Յուրաքանչյուր մասնակից կարող է դիմել մեկ կամ մի քանի լոտի համար։

Մրցույթին մասնակցելու պարտադիր պահանջներն են.

Պահանջներ մասնակցին

  • Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր /ԱՁ/,
  • Ունենա առևտրային գործունեության փորձառություն:
  • Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, որոնք փաթեթը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:

Մրցույթի ծածկագիրն է՝   57 / 24 ԱՓԳ

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Մատկարարման պայմանագիր։ 

Ծրագիրն ազատված է ավելացված արժեքի հարկից (հետագայում՝ ԱԱՀ)։

Հաղթող կազմակերպությանը կտրվի ԱԱՀ-ից ազատման համապատասխան տեղեկանք, եթե աշխատում է ԱԱՀ-ով։                                                                                                                                                                           

Աջակցման փաթեթների պարունակությունները և ապրանքների բնութագրերը սահմանված են սույն հայտարարությանը կից Աջակցման փաթեթների ցանկերում։

Մրցույթի անցկացման, փաթեթների ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող Մրցույթի կարգում

Փաթեթներն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարության պահանջներին համապատասխան՝ ըստ կից Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի: 

Փաթեթներն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով: 

Մրցույթի փաթեթները պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված փաթեթների` վերջնական ժամկետից ուշ կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում:

Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված փաթեթները ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Փաթեթներն ընդունվում են մինչև 2024 թ.հունիսի  21ը ներառյալ, ամեն օր, ժամը 11։00-ից մինչև 17։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Փաթեթների բացումը կկայանա 2024 թ. հունիսի 24ին՝ ժամը 17։00-ին՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք. Արմավիր, Շահումյան 68ա):

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034, 098 575756 հեռախոսահամարներով, կամ գրել՝ [email protected] էլ. Փոստին:

Հայտի ձևաթուղթը, Հայտի հավելվածի ձևաթուղթը, Մրցույթի կարգը, Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը  և Աջակցման փաթեթների ցանկերը  կարող եք ներբեռնել ստորև։