Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝  պլանշետների գնման մրցույթի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակում հայտարարում է 25 (քսանհինգ) հատ պլանշետների գնման  մրցույթ,  որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.

Պահանջներ մասնակցին

  • Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ):
  • Ունենա պահանջվող համակարգչային տեխնիկայի վաճառքի փորձառություն և ֆինանսական միջոցներ,
  • Մասնակցելու իրավունք չունեն իրավաբանական այն անձինք և ԱՁ-ները, որոնք փաթեթը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:

Մրցույթի ծածկագիրն է՝     56/24 ՊԳ

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել   Մատակարարման պայմանագիր։ 

Պլանշետների առաջարկվող արժեքի մեջ չի կարող ներառվել ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ-ն), քանի որ ծրագիրը ազատված է ավելացված արժեքի հարկից։

ԱԱՀ-ով աշխատող կազմակերպություններին կտրվեն ԱԱՀ-ից ազատման համապատասխան տեղեկանք։

Փաթեթներն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով: 

Պլանշետների տեխնիկական բնութագիրը սահմանված է սույն հայտարարությանը կից համապատասխան փաստաթղթում: 

Գնվող պլանշետների քանակը՝ 25 (քսանհինգ) հատ։

Փաթեթներն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ ըստ կից Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի: 

Մրցույթի անցկացման, փաթեթների ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող Բաց մրցույթի կարգում

Մրցույթի փաթեթները պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված/ ստորագրված:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված փաթեթների` վերջնական ժամկետից ուշ, կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում:

Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված փաթեթները ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Փաթեթներն ընդունվում են մինչև 2024թ Մայիսի 07ը ներառյալ, ամեն օր, ժամը 11-ից մինչև 17-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Փաթեթների բացումը կկայանա 2024թ-ի Մայիսի 10ին՝ ժամը 17-ին, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք.Արմավիր, Շահումյան 68ա):

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034, 098 575756 հեռախոսահամարներով, կամ գրել՝ [email protected]  էլ. Փոստին:

Հայտի ձևաթուղթը, Մրցույթի կարգը,  Տեխնիկական բնութագիրը   և Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը  կարող եք ներբեռնել՝ ստորև։