Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝ LED Էկրանի գնման բաց մրցույթի հայտարարություն

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «Համայնքային բյուջետավարում ժողովրդի կողմից, ժողովրդի համար» ծրագրի շրջանակում հայտարարում է LED Էկրանի գնման բաց  մրցույթ,  որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.

Պահանջներ մասնակցին

  • Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ):
  • Նախատեսված պարտավորությունների կատարման համար ունենա պահանջվող մասնագիտական փորձառություն և ֆինանսական միջոցներ,
  • Մասնակցելու իրավունք չունեն իրավաբանական այն անձինք և ԱՁ-ները, որոնք փաթեթը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:

Մրցույթի ծածկագիրն է՝    53/24 ԼԷԳ 

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Մատակարարման պայմանագիր։ 

Փաթեթներն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով: 

LED Էկրանի տեխնիկական պահանջները սահմանված են սույն հայտարարությանը կից Բաց մրցույթի կարգում

Փաթեթներն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ ըստ կից Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի: 

Մրցույթի անցկացման, փաթեթների ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող Բաց մրցույթի կարգում

Մրցույթի փաթեթները պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված/ ստորագրված:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված փաթեթների` վերջնական ժամկետից ուշ, կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում:

Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված փաթեթները ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Փաթեթներն ընդունվում են մինչև 2024թ Փետրվարի 09ը ներառյալ, ամեն օր, ժամը 11-ից մինչև 17-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Փաթեթների բացումը կկայանա 2024թ-ի Փետրվարի 13ին՝ ժամը 17-ին, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք.Արմավիր, Շահումյան 68ա):

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034, 098 575756 հեռախոսահամարներով, կամ գրել՝ [email protected]  էլ. Փոստին:

Հայտի ձևաթուղթը, Մրցույթի կարգը  և Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը  կարող եք ներբեռնել՝ ստորև։