Գենդերային անհավասարության խնդիրները դեռևս նախածննդային փուլում

Օրեր շարունակ՝ 11.12.-18.12.2019, քաղաք Գյումրիի հյուրանոցներից մեկում անցկացվում է դասընթաց — վերապատրաստում «Դասընթացավարի վերապատրաստում. Հայաստանում կանանց դերակատարության և սեռի հատկանիշով խտրական ընտրության նվազեցման խթանում» ծրագրի շրջանակներում: Հանդիպումների  ընթացքում քննարկվում էր վերարտադրողական վարքագիծը հայաստանյան իրականությունում, դրանց պատճառներն ու պայմանավորվող գործոնները, ինչպես նաև պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները ու խտրական վերաբերմունքը:

Ծրագրի հետ կապված զրուցեցինք նաև փորձագետ, դասընթացավար Անի Թովմասյանի հետ, ով մեզ հետ զրույցում խոսեց՝ ծրագրի կարևորության և ակտուալության մասին.

— Քանի որ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդահատումների նվազեցումը վարքագծային լուրջ փոփոխություն է ենթադրում, իսկ նման փոփոխության հասնելը հեշտ չէ` այն երկար ժամանակ ու ջանքեր է պահանջում, ուստի այս ծրագիրը ևս մեկ կարևոր քայլ է դեպի ոչ խտրական հասարակության ձևավորման:

«Դասընթացավարի վերապատրաստում. Հայաստանում կանանց դերակատարության և սեռի հատկանիշով խտրական ընտրության նվազեցման խթանում» ծրագրի ընթացքում զրույց եղավ նաև ծրագրի համակարգող Անի Հարությունյանի հետ.

— «Կայուն զարգացման նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը 2014թ-ից սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում իրականացնում է ծրագրեր՝ ուղղված կանանց և տղամարդկանց իրավահավասարության խթանմանն ու կանանց դերի բարձրացմանը:  Այդ ծրագրերի արդյունքում բոլոր 10 մարզերից վերապատրաստվել են շուրջ 150 երիտասարդներ, ովքեր գենդերային հավասարության ոլորտում ձեռք են բերել համապարփակ գիտելիքներ՝ կենտրոնացնելու իրենց ջանքերն ու հմտությունները կանանց և աղջինկների հանդեպ խտրականության խնդրի լուծմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը, — ինչպես նաև նշեց, պտղի սեռով պայմանավորված աբորտների բացասական հետևանքների մասին, — այս անգամ ծրագիրն անդրադարձել է պտղի սեռով պայմանավորված աբորտների բացասական հետևանքներին՝ վերապատրաստելով 50 երիտասարդներ, ովքեր զինվելով համապատասխան գիտելիքներով և հմտություններով՝ ձեռնամուխ կլինեն աղջիկ երեխաների հանդեպ խտրականության դեմ պայքարի իրականացմանը՝ նպաստելով Հայաստանում պտղի սեռով պայմանավորված աբորտների նվազեցմանը: — Զրույցն ավարտեց ծրագրի համակարգող Անի Հարությունյանը:

Հարցազրույցը՝  «Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն» Բարեգործական Հասարակական Կազմակերպության հոգեբան Սուսաննա Գյուրջինյանի

Նյութը՝ Արամ Խաչատրյանի

Ծրագրի առաջին փուլի ( դեկտեմբերի 11- 14) բոլոր լուսանկարները կարող  եք  տեսնել  այստեղ