ԲԿԳ-Հայաստան նոր ազգային գործողությունների ծրագրի մեկնարկի միջոցառումներ

«Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» (ԲԿԳ) 5-րդ ազգային գործողությունների ծրագրի համար առաջարկների/գաղափարների հավաքագրման գործընթացի մեկնարկին զուգահեռ՝ Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ն ս․թ․  նոյեմբերի 29-ին, դեկտեմբերի 7-ին և 10-ին իրականանցրեց մարզային իրազեկվածության լայն արշավ ՀՀ տարբեր մարզերում նախաձեռնության մասին իրազեկելու, ինչպես նաև հանրային առաջարկություններ հավաքագրելու նպատակով։ 

Համավարակով պայմանավորված՝ հանդիպումներն իրականացվեցին առցանց ձևաչափով, որին  մասնակցեցին համայնքային և քաղաքացիական ծառայողներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերից։ 

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ԲԿԳ ազգային ծրագրերի միջոցով իրականացված բարեփոխումները և քաղաքացիները բարձրաձայնեցին խնդիրներ և ոլորտներ, որոնք բարեփոխումների կարիք ունեն։

ՀՀ վարչապետի աշխատակազմի Արտաքին կապերի վարչության ԲԿԳ-Հայաստան նախաձեռնության համակարգող Լիլյա Աֆրիկյանը, ով նույնպես մասնակցում էր հանդիպմանը, ներկայացրեց  ԲԿԳ-Հայաստան նոր՝  2022-2023թթ. գործողությունների ծրագիրն ու կառավարության առաջնահերթությունները։ 

Քննարկվեց նաև հանրային առաջարկություններ ներկայացնելու գործընթացը, ցուցադրվեց ԲԿԳ-Հայաստան նախաձեռնության կայքը և առաջարկություններ ներկայացնելու էլ․գործիքը։ ԲԿԳ-Հայաստան նախաձեռնության կայքը ՝ այստեղ։ 

Բաց կառավարման գործընկերությունը ստեղծվել է 2011 թվականին 8 երկրների նախաձեռնությամբ` ԱՄՆ, Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա, Միացյալ Թագավորություն: ԲԿԳ հռչակագրում ասվում է, որ այն նպատակ ունի բարձրացնել կառավարողների գործողությունների մասին հրապարակայնությունը, խթանել հասարակության մասնակցությունը հանրային կյանքի կառավարմանը, ձևավորել առավել թափանցիկ և պատասխանատու իշխանություններ:  


OGP-Armenia New National Action Plan launch events

In parallel with the launch of the proposal / idea collection process for the Open Government Partnership-Armenia (OGP) 5th National Action Plan, Armavir Development  Center NGO on November 29, December 7 and 10, launched a large-scale awareness campaign in different regions of Armenia to raise awareness about the initiative, as well as to collect public proposals.

Because of the pandemic, the meetings were held online, which was attended by community and civil servants, civil society representatives and representatives of educational institutions from Armavir, Aragatsotn, Ararat, Kotayk, Tavush, Gegharkunik, Syunik, and Vayots Dzor regions.

During the meetings, the reforms implemented through the OGP national action plans  were discussed;  citizens raised issues and fields, where there is a need for reforms. 

Lilya Afrikyan, the coordinator of the OGP-Armenia initiative of the Foreign Relations Department of the RA Prime Minister’s Office, who also participated in the meeting, presented the new OGP-Armenia 2022-2023 action plan and government priorities.

The process of submitting public proposals was discussed, the website of the OGP-Armenia initiative  and the tool for submitting proposals were shown. The OGP-Armenia initiative website is here

The Open Government Partnership was established in 2011 by 8 countries: USA, Brazil, Indonesia, Mexico, Norway, Philippines, South Africa, United Kingdom. The OGP Declaration states that it aims to raise the publicity of the actions of government, promote public participation in the management of public life, and establish more transparent and accountable authorities.