«Արևածագ» Երեխաների խնամքի ցերեկային կենտրոն

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն Արմավիր քաղաքում 2016թ․-ին հիմնել է «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոնը, որտեղ Արմավիրի մարզի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող տարեկան 150 երեխա հնարավորություն ունի ստանալ որակյալ սոցիալական, հոգեբանական և վերականգնողական ծառայություններ:

Կենտրոնի գործարկման նպատակն է՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան  երեխաների ընտանիքում ապրելու և նրանց սոցիալական ներառումն ապահովելու, երեխայի (ընտանիքի) կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու կամ հաղթահարելու նպատակով գնահատված սոցիալական կարիքների հիման վրա համարժեք ծառայությունների տրամադրումը, ինչպես նաև նպաստել երեխաների սոցիալ-հոգեբանական, կյանքի հիմնական հմտությունների զարգացմանը, երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրել սոցիալ-վերականգնողական և հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն։

 Նպատակներն են՝

  • Զարգացնել երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգեկան կարողությունները և կյանքի հիմնական հմտությունները (մասնագիտական կողմնորոշում, գեղագիտական դաստիարակություն, անձի զարգացում),
  • Տրամադրել անհրաժեշտ հասանելի և մատչելի սոցիալ-հոգեբանական և վերականգնողական ծառայություններ, սոցիալական աշխատանք ընտանիքի և համայնքի հետ՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքում ապրելու, զարգանալու, կրթություն ստանալու և հասակակիցների շրջանում լիարժեք ներառվելու համար, երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն աջակցելու և այլընտրանքային շուրջօրյա խնամքի կանխարգելման նպատակով,
  • Աջակցել ընտանիքներին առողջապահական, սոցիալական և կրթական հարցերի շուրջ խորհրդատեղեկատվության տրամադրմամբ:

Կենտրոնի գործարկումն իրականացվում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։