Հունվարի 23-ին Արենի խոշորացված համայնքում տեղի ունեցավ աշխատաժողով, որտեղ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները Արենի համայնքի ղեկավարին, բնակավայրերի վարչական ղեկավարներին և համայնքի ակտիվ քաղաքացիներին ներկայացրին Աշխատանքային խմբերի (ԱԽ)՝ իրենց բնակավայրերի զարգացմանը միտված ծրագրային գաղափարները։

Աշխատաժողովի նպատակն էր համայնքների պատկան մարմիններին ներկայացնել ԱԽ-ների կողմից իրականացվելիք ծրագրային գաղափարները և քննարկել, թե որքանով են դրանք իրատեսական, կարևոր համայնքի համար և որ ամենակարևորն է՝ համայնքն ինպես ու ինչով կարող է օժանդակել ԱԽ-ներին՝ ծրագրերի իրականացման գործընթացում։

Ծրագիրն իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով: Ծրագրի նպատակն է զարգացնել Արենի խոշորացված համայնքի կարողություններն ու դիմակայունությունը՝ հզորացնելով համայնքին քաղաքականապես և տնտեսապես առավել ուժեղ դառնալու համար:


“Սույն տեղեկատվական նյութը  հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները:”