Արենի խոշորացված համայնքում աշխատանքային խմբեր են ստեղծվել

«Միասին հանուն Արենիի զարգացման» ծրագրի շրջանակներում Արենի խոշորացված համայնքի բոլոր 9 բնակավայրերում ստեղծվել են Աշխատանքային խմբեր, որոնց կազմում ընդգրկված անդամների թիվը 70-ից ավել է։

Աշխատանքային խմբերի դերակատարումը ծրագրում առանցքային է, քանի որ նրանց մասնակցությմաբ են մշակվելու ու իրականացվելու համայնքային զարգացման ծրագրերը։

Այսօրվա հանդիպման նպատակը Աշխատանքային խմբի անդամներին ծրագրի մանրամասներին ծանոթացումն էր ու իրենց հետագա անելիքների պլանավորումը։

Ոգևորիչ էր, որ հանդիպման ավարտին մասնակիցներից շատերը նշեցին այն մոտիվացիայի ու պատրաստակամության մասին՝ ակտիվ կերպով ընդգրված լինելու ծրագրային աշխատանքներում, որպեսզի կարողանան «լավ գործեր» անել իրենց համայնքների համար։

Ծրագրի վերաբերյալ մանրամասները կարող եք կարդալ հոդվածում https://rb.gy/xbrto


“Սույն տեղեկատվական նյութը  հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները:”