«Արագ արձագանք՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված փախստականների հոսքին»

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Արագ արձագանք՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված փախստականների հոսքին» ծրագիրը, որի նպատակն է՝ աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին՝ տրամադրելով մարդասիրական աջակցություն և բավարարելով նրանց հիմնական կարիքները:

Ներկայումս Արմավիրում շարունակում է գործել, իսկ Վայքում և Թալինում հիմնվել են երեխաների և ընտանիքի զարգացման կենտրոններ, որոնք սոցիալ-հոգեբանական աջակցություն և խորհրդատվություն են տրամարդում տեղահանված երեխաներին ու ընտանիքներին։ Վայքում համագործակցում ենք Վայոց ձորի զարգացման «Հույս-98» ՀԿ-ի հետ, իսկ Թալինում՝ «ՍԷՄԱՆՏ» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ։

«Արագ արձագանք՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված փախստականների հոսքին» ծրագիրն իրականացվում է Սեյվ դը չիլդրեն միջազգային կազմակերպության համագործակցությամբ՝ Շվեդական միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։