Աշխատանքի Հայտարարություն Փորձագիտական Ծառայության

Աշխատանքի անվանումը՝       Փորձագիտական ծառայություն

Կազմակերպությունը՝              «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

Աշխատանքի տևողությունը՝   1,5 ամիս, 22.05․2023թ-ից մինչև 07.07․2023թ-ը

ԱԶԿ ՀԿ-ն «Աջակցություն՝ կառավարելու Քովիդ-19-ի և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումները Հայաստանում» ծրագրի շրջանակներում հայտարարում է փորձագիտական ծառայությունների իրականացման ընտրության մրցույթ:

Փորձագիտական ծառայությունները ներառում են. 

• Դասընթացի իրականացում Արագ արձագանքման թիմի/ԱԱԹ համար «Հանրային առողջության հիմնախնդիրները․ Կորոնավիրուսի և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումների հնարավորությունը» թեմայով՝ 1 օր,

• Հանրային առողջության պատրաստվածության և արձագանքման պլանի մշակում Ամասիա համայնքի համար,

• Հանրային առողջության համար մտահոգություն առաջացնող արտակարգ իրավիճակների սցենարների մշակում: Մշակված սցենարների հիման վրա վարժանքի իրականացում 2 օր՝ 1 օրը Արագ արձագանքման թիմի և 1 օրը՝ ՏԻՄ-երի համար: 

Դասընթացը և վարժանքները կանցկացվեն յուրաքանչյուր օրը 4 ժամ տևողությամբ: ԱԱԹ-ն բաղկացած է 17-20 հոգուց, որոնք ներկայացնում են համայնքի տարբեր կառույցներ՝ համայնքապետարան, դպրոց, բուժկետ, մանկապարտեզ, ակտիվ երիտասարդներ:

 Ծառայության նկարագիրը

• Վերոնշյալ թեմայով դասընթացի և վարժանքների օրակարգի մշակում, 

• Սահիկաշարերի պատրաստում և ներկայացում,

• Գործնական աշխատանքների իրականացում,

• Ինտերակտիվ մեթոդներով դասընթացի և վարժանքի իրականացում,

• Հանրային առողջության պատրաստվածության և արձագանքման պլանի մշակում: 

Պահանջներ դասընթացավարին.

• Վարակիչ հիվանդությունների ոլորտում աշխատանքի և/կամ դասավանդման փորձառություն,

• Դասընթացներ և վարժանքներ անցկացնելու հմտություններ,

• Նախագծեր, պլաներ, քաղաքականություններ մշակելու փորձ,

• Խմբի հետ շփման հմտություններ, 

• Գերազանց հայերեն լեզվով հաղորդակցվելու հմտություններ, 

• Թիմին կառավարելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:

Հայտերի ներկայացման կարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV)  [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2023թ. մայիսի 17-ը ներառյալ՝ վերնագրում նշելով՝ «Փորձագիտական ծառայություն» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա։

Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր: 

Կազմակերպության մասին

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.am/ պաշտոնական կայքում: