ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԵՎ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ

Աշխատանքի անվանումը՝       Կարիքների ու ռիսկերի գնահատման և քարտեզագրման փորձագետ

Կազմակերպությունը՝              «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

Աշխատանքի տևողությունը՝   5 ամիս, 01.11․2022թ-ից մինչև 31.03․2023թ-ը

ԱԶԿ ՀԿ-ն «Աջակցություն՝ կառավարելու Քովիդ-19-ի և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումները Հայաստանում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Ամասիա խոշորացված համայնքի կարիքների ու ռիսկերի գնահատման և քարտեզագրման փորձագետի  ընտրության մրցույթ:

Կարիքների և ռիսկերի գնահատումը նպատակ ունի ուսումնասիրել և գնահատել Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի կարիքներն ու ռիսկերը Քովիդ-19 և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումների վերաբերյալ՝ ներառյալ հանրային առողջության համար մտահոգություն առաջացնող արտակարգ իրավիճակները՝ ներգրավելով համայնքի տարբեր կառույցների ներկայացուցիչներին, ՏԻՄ-երին, ծառայություն մատուցողներին  և երիտասարդներին։ Քարտեզագրման նպատակն է գնահատել թիրախ համայնքի առկա մարդկային, նյութատեխնիկական և ֆինանսական ռեսուրսները և իրականացնել քարտեզագրում՝ աղետների և արտակարգ իրավիճակների պատրաստվածության և արձագանքման վերաբերյալ՝ կենտրոնանալով հանրային առողջության խնդիրների վրա:

 Գնահատման ծառայության նկարագիրը

• Ուսումնասիրության մեթոդաբանության, գործիքների մշակում

• Հարցազրուցավարների ուսուցում և գործիքների փորձարկում

• Տեղեկատվության հավաքագրման/դաշտային աշխատանքների համակարգում և ստուգում

• Տվյալների վերլուծություն 

• Ամփոփ զեկույցի պատրաստում: 

Պահանջներ գնահատողին.

• Հետազոտություն/կարիքների գնահատում անցկացնելու փորձ, 

• Սոցիոլոգիական մեթոդների իմացություն,

• Դասընթացներ անցկացնելու հմտություններ,

• Հավաքագրված տեղեկատվության վերլուծության հմտություններ, 

• Գերազանց հայերեն լեզվով զեկույց մշակելու և ներկայացնելու հմտություններ, 

• Թիմին կառավարելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:

Հայտերի ներկայացման կարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) [email protected]  էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ. հոկտեմբեր 10-ը՝ վերնագրում նշելով՝ «Կարիքների ու ռիսկերի գնահատման և քարտեզագրման փորձագետ» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա 

Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ: 

Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր: 

Կազմակերպության մասին

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.am/  պաշտոնական կայքում: