Աշխատանքի Հայտարարություն կարիքների գնահատման և քարտեզագրման փորձագետի

Աշխատանքի անվանումը՝       Կարիքների գնահատման և քարտեզագրման փորձագետ

Կազմակերպությունը՝              «Արմավիրի զարգացման կենտրոն» Հասարակական Կազմակերպություն (ԱԶԿ ՀԿ)

Աշխատանքի տևողությունը՝    01.03․2023թ-ից մինչև 30.06․2023թ-ը

ԱԶԿ ՀԿ-ն «Միասին հանուն Արենիի» ծրագրի շրջանակներում հայտարարում է Արենի խոշորացված համայնքի կարիքների գնահատման և քարտեզագրման փորձագետի  ընտրության մրցույթ: 

Ուսումնասիրությունը նպատակ ունի բացահայտել համայնքի խնիդրները, կարիքները, բնակչության խոցելի խմբերը, աջակցության ոլորտները, համայնքում առկա կառույցները, ռեսուրսները, ինչպես նաև բացահայտել համագործակցության և ցանցային հնարավորությունները տարբեր դերակատարների և տեղական տարբեր հաստատությունների միջև:

 Կարիքների գնահատման ծառայության նկարագիրը

• Ուսումնասիրության մեթոդաբանության, ընտրանքի և գործիքների մշակում

• Հարցազրուցավարների ուսուցում և գործիքների փորձարկում

• Տեղեկատվության հավաքագրման/դաշտային աշխատանքների համակարգում և ստուգում

• Տվյալների վերլուծություն 

• Ամփոփ զեկույցի պատրաստում: 

Կարիքների գնահատման գործիքը

խորացված հարցազրույցներհամայնքապետի և վարչական ղեկավարների հետ, 

ֆոկուս խմբային քննարկումներ համայնքային նշանակության տարբեր կառույցների ներկայացուցիչների և բնակիչների հետ, 

ստանդարտացված հարցազրույցներ համայնքի բնակիչների հետ:

Պահանջներ կարիքների գնահատողին.

• Հետազոտություն/կարիքների գնահատում անցկացնելու փորձ, 

• Սոցիոլոգիական մեթոդների իմացություն,

• Դասընթացներ անցկացնելու հմտություններ,

• Հավաքագրված տեղեկատվության վերլուծության հմտություններ, 

• Գերազանց հայերեն լեզվով զեկույց մշակելու և ներկայացնելու հմտություններ, 

• Թիմին կառավարելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:

Հայտերի ներկայացման կարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներին pdf ֆորմատով մինչև 2023թ. փետրվարի 20-ը՝ վերնագրում 

նշելով՝ «Կարիքների գնահատման և քարտեզագրման փորձագետ» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա: 

Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր: 

Կազմակերպության մասին

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.am պաշտոնական կայքում: