Աշխատանքի Հայտարարություն կարիքների գնահատող փորձագետի

Աշխատանքի անվանումը՝       Կարիքների գնահատող / Փորձագետ

Կազմակերպությունը՝              «Արմավիրի զարգացման կենտրոն» Հասարակական Կազմակերպություն (ԱԶԿ ՀԿ)

Աշխատանքի տևողությունը՝   15.02․2023թ-ից մինչև 16.05․2023թ-ը

ԱԶԿ ՀԿ-ն «Համագործակցություն հանուն կայուն համայնքների» ծրագրի շրջանակներում հայտարարում է Արմավիր և Վայք քաղաքային համայնքների կարիքների գնահատողի/փորձագետի ընտրության մրցույթ: 

Կարիքների գնահատումը նպատակ ունի բացահայտել համայնքների խնիդրները, կարիքները, բնակչության խոցելի խմբերը, նրանց կարիքներն ու աջակցության ոլորտները: 

 Կարիքների գնահատման ծառայության նկարագիրը

• Ուսումնասիրության մեթոդաբանության, ընտրանքի և գործիքների մշակում

• Հարցազրուցավարների ուսուցում և գործիքների փորձարկում

• Տեղեկատվության հավաքագրման/դաշտային աշխատանքների համակարգում և ստուգում

• Տվյալների վերլուծություն 

• Ամփոփ զեկույցի պատրաստում: 

Կարիքների գնահատման գործիքը

խորացված հարցազրույցներ համայնքապետերի հետ, 

ֆոկուս խմբային քննարկումներ համայնքային նշանակության տարբեր կառույցների ներկայացուցիչների և բնակիչների հետ, 

ստանդարտացված հարցազրույցներ համայնքների բնակիչների հետ:

Պահանջներ կարիքների գնահատողին.

• Հետազոտություն/կարիքների գնահատում անցկացնելու փորձ, 

• Սոցիոլոգիական մեթոդների իմացություն,

• Դասընթացներ անցկացնելու հմտություններ,

• Հավաքագրված տեղեկատվության վերլուծության հմտություններ, 

• Գերազանց հայերեն լեզվով զեկույց մշակելու և ներկայացնելու հմտություններ, 

• Թիմին կառավարելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:

Հայտերի ներկայացման կարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) [email protected]  կամ [email protected]  էլեկտրոնային հասցեին pdf ֆորմատով մինչև 2023թ. փետրվարի 12-ը՝ վերնագրում նշելով՝ «Կարիքների գնահատող» անվանումը կամ ներկայացնել  ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա: 

Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր: 

Կազմակերպության մասին

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.am/  պաշտոնական կայքում: